Մայիս 2024
Ինչպե՞ս անցավ մեր մայիս ամիսը
Սկաուտական խմբի խմբագրական խմբի անդամներս հետևում ենք խմբի ողջ գործունեությանը և լուսաբանում այն՝ շուտով կհրապարակենք նաև թերթի տեսքով
Մայիսի 5 | Գիտելիքների ստուգում
Մայիս ամիսը մեկնարկվեց գիտելիքի ստուգմամբ։ Համապատասխան տարիքայի խմբերի, կազմվել էր խող, որով նախ ստուգվում էր գիտելիքը, ապա տրվեց առաջադրանքներ, որով մարզեցինք մեր տրամաբանությունը
Մայիսի 12 | Մայիսյան Կիրակի
Նախ ծանոթացանք մեր պատմության մայիսյան էջերին, ապա անցանք ուսումնառատ հայտագրին։ Խորհրդանշական էր լսել Շուշիի ազատգրման մասին հենց Արցախից ժամանակավոր այստեղ բնակվող Ալյոնայից, ով ամիսներ շարունակ կամավորում է մեր սկաուտական ծրագրում։ Նշենք, որ նախորդ օրը՝ մայիսի 11-ին, մեծերս հանձնել էինք նորմատիվ։ Սկաուտներս և գայլիկները՝ մայիսյան հաղթանակներով ոգևորված, սկսեցինք մեր մեծ սկաուտական խաղը, իսկ այդ ընթացքում խմբի փոքրիկները՝ կորյունները ստեղծագործական, զարգազման խաղ էին խաղում։
Մայիսի 19 | Ամենափոքրիկները
Սովորում ենք, խաղում և ստեղծագործում… Մեր սկաուտական խմբի ամենափոքրիկներն են, որոնց խմբին կարող են միանալ 4-ից 6 տարեկանները: Կարևորում ենք բազմակողմանի զարգացվածությունը՝ սկաուտական խմբի բոլոր տարիքային խմբակներում:
Մայիսի 19 | Թիմակառուցում
Մայիսի 19-ին, մեր կրտսերների մոտ թիմային խաղեր էին, որոնցում կարևորվել էր ոչ միայն թիմակառուցումը, այլև՝ մտքի և մարմնի ճկունությունը: Մեր կրտսերների խմբին կարող են միանալ 6-ից 11 տարեկանները: Կարևորում ենք բազմակողմանի զարգացումը՝ սկաուտական խմբի բոլոր տարիքային խմբակներում:
Մայիսի 26 | Պատրատսվում ենք Բանակումի
Սկաուտական խմբի բոլոր անդամները պատրաստվում են բանակումի, որի համար կիրակի օրը վերհիշեցինք սկաուտական կապերը, և առաջին կարգի գիտելիքները, որոնք օգտագործվելու են բանակումի ընթացքում: Իսկ Գայլիկներն ու Արծվիկների սկաուտներից ոգևորված սովորեցին սկաուտական կապերը, որովհետև նրանք նույնպես ցանկանում են բանակումի ընթացքում պատրաստել կայմ և այլ ձեռային աշխատանքներ:
Նշենք, որ սկաուտներն ու արենուշները նույնպես հանդիպում են շաբաթ օրերին, որտեղ ձեռք են բերում ԱԲԿ՝ Արտադպրոցական Բազմակողմանի Կրթություն, ՆԶԿ՝ Նախազորակոչային կրթություն և Ողջ Մնալու Արվեստի գործնական գիտելիքներ: