Ապրիլ 2024
Ինչպե՞ս անցավ մեր ապրիլ ամիսը
Սկաուտական խմբի խմբագրական խմբի անդամներս հետևում ենք խմբի ողջ գործունեությանը և լուսաբանում այն՝ շուտով կհրապարակենք նաև թերթի տեսքով
Ապրիլ 7 | Վերամշակումից թվեր
Մեր փոքրիկները` Կորյունները, Արծվիկներն ու Գայլիկները, ապրիլի 7-ին անցկացրեցին բազմաբովանդակ գերհագեցած կիրակի:
Նրանք նախ ծանոթացան մեր պատմությանը:
Իմացան ինչ օր է ապրիլի 24-ը, ինչու ենք գնում Ծիծեռնակաբերդ և ծաղիկ խոնարհում, ապա այդ խոնարհված ծաղիկներին 2-րդ կյանք տվեցին թղթի տեսքով, որոնք էլ իրենց հերթին դառնալու են ցեղասպանությունը պատմող դեսպաններ:
Թղթի վերամշակմանը հաջորդեց թվերի ուսուցումն ու դրանց ամրապնդումը խաղի միջոցով,որն ավարտելուց հետո երեխաներն իրենց խաղը շարունակեցին կենտրոնի ետնաբակում: Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր կամավորներին,ովքեր շարունակում են օգնել մեզ:
Կարևորում ենք ուսուցումն ու զարգացումը:
Ապրիլ 14
Ազգային խոհանոց
Այսօր սկաուտներս անցկացրեցինք համեղ, բազմաբովանդակ օր: Այսօրվա ծրագրի շեշտը դրված էր ազգային խոհանոցի ճանաչմանն ու պահպանմանը, որի համար կազմակերպվել էր խաղ, որի հանգրվաններ անցնելով կրկնում էինք մեր անցած գիտելիքը` առաջադրանքներն իրականացնելով ստանում էինք բաղադրիչներ, որոնցով վերջում պատրաստեցինք Փոխինձ: Ծրագրի ավարտին դիտեցինք տեսանյութ, որը պատմում էր մեր ազգային խոհանոցի մասի: Սկաուտական օրն ավարտեցինք հետաքրքիր քննարկումով, որի ժամանակ լսեցինք ուտելիքների առաջացման մասին առասպելներ, ինչպես նաև բացահայտեցինք այնպիսի ուտելիքներ, որոնց պիտանելիության ժամկետը երկար է, կարող ենք պահեստավորել:
Արկածային օր Աշտարակում
Կորյունները, գայլիկներն ու արծվիկները այցելեցին Աշտարակ, ուր օրն անցկացրեցին Շոկոլադի գործարանումծանոթացան շոկոլադի արտադրության պատմությանը, համտեսեցին արտադրանքը և սովորեցին փաթեթավորել այն, ապա գիտառատ արկածային օրը շարունակեցին՝ լինելով Կարմրավոր եկեղեցում, ծանոթանալով մեր պատմությանը: Սկաուտական օրը փոքրիկներն եզրափակեցին տեսնելով Աշտարակի հին կամուրջը և Աշտարակի բերդի ավերակները, որտեղ էլ ավելի աշխուժացան ակտիվ խաղեր խաղալով: Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր կամա
Ապրիլ 21 | Մոմավառություն
Սկաուտական խմբի ամենամյա «Մոմավառության» ծրագիրը շարունակվում է, որի շրջանակներում ամեն տարի հիշատակվում է 1915թ.-ի մեծ եղեռնի սրբադասված նահատակների անուններն ու ազգանունները:
Ապրիլ 22 | Երկիր մոլորակի օր
Ապրիլի 22-ին աշխարհում տոնում են երկիր մոլորակի օրը, իսկ մենք սկաուտներս, 2010թ.-ից որդեգրել ենք կանաչ խմբի կարգավիճակ, որտեղ հատուկ բնապահպանական ծրագրեր ենք իրականացնում հանուն երկիր մոլորակի և մեր Հայաստանի:
Ապրիլ 24 | Երթ Ծիծեռնակաբերդ
ԱՐԱԼԵԶ Հայաստանի Սկաուտական խումբը՝ սկաուտական խմբի գերագույն վարչական մարմնի անդամ ընկեր Էվայի գլխավորությամբ բարձրացավ դեպի ծիծեռնակաբերդ. ճանապարհե ցնցվում էր սկաուտների շարային քայլերից:
Ապրիլ 27 | Ծաղկահավաք
Մենք՝ Սկաուտներս, այս տարի նույնպես հաջողությամբ կազմակերպեցինք ավանդական ծաղկահավաք ծրագիրը:
Ծրագրի ընթացքում ավելի քան հազարավոր կամավորներ և աշակերտներ մասնակցեցին այս տարվա Ծաղկահավաքին: Ապրիլի 27-ով Ծաղկահավաքը չվերջացավ, այժմ 2-րդ փուլն է, ըստ որի կազմակերպվելու են վերամշակման վարպետաց դասեր և 2-րդ կյանք է տրվելու ծաղկաթերթիկիներին:
Ապրիլ 30 | Էկո ամսվա ամփոփում
Հագեցած ապրիլը փակեցինք ամփոփելով ողջ ամիսը: Նախ ապրիլի 22-ին նշել էինք Երկիր Մոլորակի օրը, ապա իրականացրել բնապահպանական ամենաակտիվ ծրագրերից մեկը Ծաղկահավաքը: Ամսվա ընթացքում թղթի վերամշակման վարպետաց դաս էլ ենք ունեցել և ավելի կարևորել բնության պահպանումը: Ապրիլի 30-ին սկաուտներս և ավելի փոքրերը` գայլիկները, մաքրեցինք Արալեզ կենտրոնի հարակից տարածքները, ապա մեծերս մաքրեցինք Պարույր Սևակի անվան այգին և պարարտացրեցինք այնտեղ աճող ծառերը «գրկող» հողը…
Արալեզ կենտրոն վերադառնալուն պես, մշակեցինք Ծիծեռնակաբերդից բերած վարդերը, որոնք ջրի մեջ ենք դրել, որ հենց արմատակալեն տնկելու ենք, խնամենք (ամենօրյա խնամքի համար էլ մեր մեջ հերթապահություն ենք սահմանել), ապա տեղափոխենք Եռաբլուր…