
Փետրվար 2024
Ինչպե՞ս անցավ մեր փետրվար ամիսը
Սկաուտական խմբի խմբագրական խմբի անդամներս հետևում ենք խմբի ողջ գործունեությանը և լուսաբանում այն՝ շուտով կհրապարակենք նաև թերթի տեսքով
Փետրվար 4 | Գայլիկների և Արծվիկների հավաքների մեկնարկ
Փետրվարի 1-ին կիրակին սկսեցինք քաղցրով։ Նախ փոքրերը այցելեցին մանկական սրճարան, որից հետո ստեղծագործելով սովորեցին թվերը, ապա մարզվեցին։ Մինչ փոքրերը զբաղված էին իրենց հագեցած օրակարգով, մեծերը ծանոթացան ՆԶԿ ծրագրին, դրա սովորելու կարգին և քննությանը։ Կարևորում ենք բազմակողմանի զարգացվածությունը՝ համատեղելով հաճելի ժամանցով։
Փետրվար 11 | Բուն Բարեկենդան
Ի հարգանք մեր շատ սիրելի Գագիկ Գինոսյանի օրը սկսեցինք և ավարտեցինք ազգագրական պարով։ Փետրվարի 11-ին նշում էինք Բուն Բարեկենդանը։ #Արալեզ բարեգործական ՀԿ-ն՝ Արաբկիրի Հայորդյա Տան հետ համատեղ, կազմակերպել էր հատուկ օր երեխաների համար։ Տոնը սկսվեց առ Աստված աղոթքով, ապա տոնի խորհրդի ներկայացմամբ։ Երեխաները խաղացին ազգային խաղեր, հյուրասիրվեցին ազգային տոնական ուտելիքներով հարուստ սեղանից։ ⚜Բարեկենդանն ուրախության ու զվարճանքի օր է։ Սկաուտներս ուրախ և խանդավառ ենք՝ անցկացրեցինք ևս մի ուրախ տոնական օր։ ⚜Խմբի ծրագրերում կարևորում ենք մեր ազգայինը․․․
Փետրվար 13 | Տեառնընդառաջ
Փետրվարի 13-ին նշում էինք Տյառնընդառաջը։ #Արալեզ բարեգործական ՀԿ-ն՝ Արաբկիրի Հայորդյա Տան հետ համատեղ, կազմակերպել էր հատուկ օր երեխաների համար։ Տոնը սկսվեց առ Աստված աղոթքով և մեկ րոպե լռությամբ․․․ապա ներկաներին ներկայացվեց տոնի խորհուրդը և խաղի միջոցով ստուգվեց, թե որքաանով են երեխաները տեղեկացված տոնից։ Մինչ կրակը վառվում էր երեխաները սովորեցին Տրնդեզին հատուկ երգ, ապա ազգային պար․․․
Օրն ավարտվեց համեղ հյուրասիրությամբ՝ ներկաները վայելեցին ազգային տոնական ուտելիքները։#Տյառնընդառաջի տոնը Հայ Առաքելական եկեղեցին համարում է տերունական տոն, քանի որ այն քառասուն օրական Հիսուսին տաճար բերելու հիշատակությունն է:
Տյառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ կամ Տիրոջն ընդառաջ դուրս գալ: Ժողովրդի մեջ օգտագործելի են նաև տոնի «#Տերնդեզ» կամ «#Տրնդեզ» անվանումները: Խմբի ծրագրերում կարևորում ենք մեր ազգայինը․․․


Փետրվար 18 | Բազմաբովանդակ կիրակի
Այս կիրակին բազմաբովանդակ էր՝ հատկապես մեր կորյուններ (4-6 տարեկանների խումբ) համար։ Ինչպես գիտեք, փետրվար ամիսը յուրահատուկ է սկաուտներիս համար՝ փետրվարի 22-ը նշում ենք Սկաուտության հիմնադիր Լորդ Բեյդըն Փաուլի տարեդարձը, ըստ որի անում ենք տարբեր ծրագրեր։ Փետրվարի 18-ին, մեր փոքրիկները նախ նշեցին հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի տարեդարձը՝ նվիրեցին և նվեր ստացան հետաքրքիր գրքեր, ապա ուկնդրեցին ստացած գրքերից հեքիաթներ։ Հիմնադրի օրվա հետ կապված միացել էին բնապահպանակն ծրագրի և մի ամիս շարունակ հավաքագրել էին խցաններ, որոնք փոխանցեցին իրենց ավագներին՝ վերջիններս դրանք հասցրեցին ընդհանուր հավաքագրման կետ։ Փոքրերի օրն այսքանով չավարտվեց։ Նրանք նկարչության միջոցով սովորեցին գրել իրենց անվան առաջին տառերը, որի համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում ընկեր Սարինին, ով կամավոր աշխատում եմ մեր փոքրիկների հետ՝ նպաստելով նրանց բազմակողմանի զարգացվածությանը, ապա ծանոթացան Դավիթի և Գողիաթի պատմությանը՝ դիտելով մուլտֆիլմ․․․ Կարևորում ենք բազմակողմանի զարգացվածությունը՝ համատեղելով հաճելի ժամանցով։


Փետրվար 18 | ՈՒրախանում ենք ուրախացնելով
⚜️«ՈՒրախ լինելու իսկական ճանապարհը մարդկանց ուրախություն պարգևելն է», Լորդ Բեյդն Փաուլի այս խոսքերով էլ գայլիկներն ու արծվիկները՝ 6-11 տարեկանների սկաուտական խումբը, սկսեցին իրենց կիրակնօրյա օրակարգը։ Նախ այցելեցին ԱԼԲՀ, ուր իրենց պատրաստած խաղերով և նվերներով ուրախացրեցին դրա կարիքն ունեցող երեխաներին՝ առանձնահատուկ օր դարձնելով նրանց համար։ Ապա նշեցին մեծն Թումանյանի տարեդարձը՝ միմյանց գրքեր նվիրելով։ Կարևորում ենք բազմակողմանի զարգացվածությունը՝ համատեղելով հաճելի ժամանցով։


Փետրվար 18 | Մարզվում ենք խաղալով
Ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն զարգացնող խաղով էլ փետրվարի 18-ին սկաուտներն իրենց շուրջը հավաքեցին անցորդ երեխաներնին և ընդգրկեցին իրենց խաղում։ Փետրվար ամսին՝ Հիմնադրի օրվա առթիվ, ոչ միայն բարեգործական և բնապահպանական ծրագրեր իրականացրեցին, այլև սկաուտության կարևորության մասին տարածեցին։ Կարևորում ենք բազմակողմանի զարգացվածությունը՝ համատեղելով հաճելի ժամանցով։


Փետրվար 25 | «Զորավար Անդրանիկ»-ի թանգարանում | Գայլիկներ և Արծվիկներ
«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի եւ պայքարել եմ միայն մի բանի համար՝ իմ հարազատ ժողովրդի ազատության եւ բարեկեցության համար»․․․ Փետրվարի 25-ին մեր խմբի փոքրիկները ուսումնաճանաչողական այցելություն ունեցան։ Ի պատիվ Զորավար Անդրանիկի, նրանք այցելեցին Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարան, ուր ծանոթացան և ավելի լավ ճանաչեցին Անդրանիկ Օզանյանին։ Թանգարանում ներկայացված են ֆիդայական շարժման նշանավոր գործիչների կյանքը, գործունեությունը, անձնական իրերը՝ Արաբոյից մինչև Արցախյան շարժում։ Ներկայացված է ֆիդայական շարժման պատմությունը, ֆիդայիների, հայդուկների մասին նյութեր, նկարներ, փաստաթղթեր և անձնական իրեր։ Թանգարանի ցուցանմուշների մի մասը Զորավար Անդրանիկի անձնական իրերն են` բերված Բուլղարիայի իր տնից՝ փաստաղթղթեր, նամակներ, ձեռագրեր, գործիքներ և իհարկե պարգևներ։ Թանգարանի ամենահայտնի ցուցանմուշներից մեկը Անդրանիկի Բալկանյան պատերազմի մասնակցած թուրն է։ Իսկ թանգարանին կից փոքրիկ պուրակում կարելի է տեսնել մի քանի ֆիդայիների քանդակներ։ Կարևորում ենք բազմակողմանի զարգացվածությունը՝ համատեղելով հաճելի ժամանցով։


Փետրվար 25 | Զորավար Անդրանիկ | Սկաուտներ և Արենուշներ
«Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց և քնանալուց առաջ հիշեք, թե այդ օրն ինչ եք արել ձեր ազգի համար». Զորավար Անդրանիկ Փետրվարի 25-ի սկաուտական օրակարգը սկսվեց՝ դրոշակի արարողությունից հետո, Զորավար Անդրանիկի մասին վավերագրական ֆիլմի դիտումով, որը մեծ խաղի մի մասն էր կազմում, ապա բաժանվելով թիմերի ստուգվեց սկաուտների գիտելիքները պատմության և Զորավարի մասին։ Երբ հարցումներն ավարտվեցին, խմբերը ստացան հանձնարարություն՝ սովորել և թիմով տեսանկարահանել տեսանյութ, ուր կարտասանեին մեր Զորավարին նվիրված բանաստեղծության տողեր․․․ Տեսանյութը նկարահանելուց հետո, խմբով սովորեցին Զորավար Անդրանիկին նվիրված երգ․․․ Օրը լի էր «Անդրանիկ»-ով, կարծես Զորավարը մեր կողքին լիներ․․․ Կարևորում ենք բազմակողմանի զարգացվածությունը՝ համատեղելով հաճելի ժամանցով։

