Ահա՛ այսպես, արշավեցինք դեպի Սպիտակավոր
Երկար սպասվող արշավը դեպի Սպիտակավոր կայացավ Մարտի 10-ին, որն ուխտագնացություն էր հասնելի Գարեգին Նժդեհի Շիրիմին:
Առավոտ շուտ, սկաուտները հավաքվեցին ԱՐԱԼԵԶ Կենտրոնում, ստացան արշավների համար նախատեսված ուսապարկերն ու առաջին օգնության պայուսակը․ տերունական աղոթքը հնչեցնելուց հետո ճանապարհվեցին դեպի Սպիտակավոր :
Եղանակային տեսությունը նախատեսում էր ձյուն, սակայն սկաուտներն առաջնորդվելով սկաուտական Միշտ Պատրաստ նշանաբանով՝ մարտական տրամադրվածությամբ, մեկնեցին: Ճանապարհին հայրենասիրական երգերը, սկաուտական կանչերը և առատ տեղացող ձյունը ջերմացնում էին մեր ավտոբուսը:
Երկար ճանապարհից հետո հասանք սկզբնակետին և, ինչպես միշտ, մեկ շարքով շարժվեցինք դեպի Սպիտակավոր, ճանապարհն ամբողջովին սպիտակ թարմ փխրուն ձյունով էր պատված, տեղ-տեղ ձնծաղիկներն իրենց գլուխներն էին հանել՝ կարծես ողջունում էին մեզ, գերված չքնաղ բնապատկերներով սկաուտներս չէինք նկատում եղանակային դժվար պայմանները։
Սկաուտները փայտյա զենքերով և ծանր ուսապարկերով ամբողջ ճանապարհի դժվարությունները հաղթահարելով, առանց դժգոհելու կամ բողոքելու շարժվում էին առաջ, քանի որ գիտակցում էինք, որ Լեռնահայաստանի զորավարը՝ Գարեգին Նժդեհը, անցել էր ու հաղթահարել էր անհնար հաղթահարելի թվացող դժվարություններ, իսկ այժմ՝ գուցե երկնքից, մեզ է հետևում:
Դժվար անցանելի ժայռերն ու լեռնային արահետներն անցնելուց հետո մշուշում երևաց Սպիտակավոր վանքը՝ այդ պահին սկաուտներն երգում էին․ «Գնացին տղերքը ու կորան հեռվում», հայտնի Կարմիր կակաչներ երգը․ մնացել էր վերջին հատվածը հաղթահար էինք, որ հասնենք Գարեգին Նժդեհի շիրիմին: Խումբը վերջապես հասավ Սպիտակավոր վանք, և նախքան եկեղեցի մտնելը, նախ մաքրեցին շիրմաքարի վրայի ձյունը, ապա հարգանքի տուրք մատուցեցինք և վերջում բոլորով մտանք վանք:
Տերունական աղոթք ասելուց հետո, սկաուտներս մի փոքր հանգստացանք, հաց կերանք և պատրաստվեցին Դրոշի՝ Սկաուտական խմբի պատմական հերթապահության հերթափոխման արարողությանը, որի կանրադառնանք մեր հաջորդ հրապարակմանը:
Պատվով պատվի առանք Գարեգին Նժդեհին և հոգուն խաղաղություն մաղթելով ճանապարհվեցինք:
Վերադարձի ճանապարհը խումբն անցնում էր ոգևորված հայրենասիրական երգեր երգելով, որոնք բարձր լսվում և արձագանքում էին մեր հայրենի լեռներում, իսկ գայլերի ոռնոցները սկաուտներիս չէր էլ վախեցնում, որովհետև վստահ էինք, որ Գարեգին Նժդեհը մեզ հետ է արշավում…
Շնորհակալ ենք լեռնագնացների խմբին՝ մեզ միշտ անվտանգ ուղեկցող մարզիչ ընկեր Գնուն Էլոյանին, այս հիշարժան արշավը կազմակերպելու համար:
1 կարծիք
Անմոռանալի արշավ, մենք ավելի դժվար արշավներ ենք գնացել, բայց այս արշավն ուրիշ էր… Ապրեն բոլոր սկաուտները, ովքեր բոլոր դժվարությունները հաղթահարեցին և հարգանքի տուրք մատուցեցին Հայ ազգի Սպարապետ՝ Գարեգին Նժդեհին…