Հայաստանի Զինված Ուժերի՝ Բանակի Օր
Մենք բոլորս մեր երկրի զինվորներն ենք…
Մեր Հայրենիքի անվտանգությունը, պաշտպանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնամխելիությունը, պաշտպանը՝ Հայաստանի Բանակը, որի շնորհիվ բոլորս էլ կարողանում ենք վայելել Աստծու կողմից մեզ պարգևված այս չնաշխարհ երկիրը, և սկաուտներս, անվտանգ կարողանում ենք արշավել մեր հայրենիքի բոլոր վայրերում՝ ապահով և անվտանգ, քանի որ գիտենք, սահմանում զգաստ կանգնած է Հայոց Բանակի Հայ Զինվորը:
Հայաստանի զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունը ապրում էր իր գոյության վերջին ամիսները՝ փլուզման շրջանը, իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ հայերի և ադրբեջանցիների միջև։
1990 թվականի սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։ 1991 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։
Հայաստանի բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականի նույն այդ օրը ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը։
Շնորհավոր Տոնդ Հայոց բանակ
Tag:Artsakh, Scout, Արալեզ, հայ սկաուտ, սկաուտ