Սկաուտները Արցախի Երեխաների հետ
Սկաուտական կիրակի օրերը միշտ անցնում են ակտիվ, իսկ նոյեմբեր ամսվա առաջին կիրակին, սկաուտները որոշեցին այցելել Բյուրականի Աստղադիտարան:
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից մոտ 40 հոգի ժամանակավոր բնակվում են Բյուրականի աստղադիտարանում։ Ժամանակավոր ապաստանած մեր հայրենակիցներին այցելեցին մեր սկաուտներն ու արենուշները՝ նոյեմբերի 5-ին, սկաուտական հավաքն անցկացնելով այնտեղ։
Նրանք փորձեցին մի փոքր թեթևացնել նրանց հոգսը, և ուրախացնել երեխաներին։ Իրենց հետ տարել էին սննդի փաթեթներ և զարգացնող խաղեր։
ՈՒրախացրեցին երեխաներին՝ ուրախ խաղեր խաղալով, շփվելով և ընկերանալով։
Սկաուտական խմբի անդամները ստանում են բազմակողմանի արտադպրոցական կրթություն, կոփվում են ֆիզիկապես, ճանաչում և սիրում են մեր հայրենիքը, իրականացնում են տարբեր ծրագրեր՝ բնապահպանակից մարդասիրական։
Շնորհակալություն ենք հայտնում Հովնանյան ընտանիքին և TATIOSA ընկերությանը մեր խմբին աջակցելու՝ Սկաուտական խմբի ծրագրերը հովանավորելու, համար:
Tag:Artsakh, Արցախ, հայ սկաուտ