Ռուբեն` Աշխարհի ամենամենակ առյուծը
English version Below
Ռուբենի պատմությունը սկսում է Արցախում՝ Գանձասար քաղաքի կենդանաբանական այգում, երբ 44-օրյա պատերազմն ավարտվեց և այգու սեփականատերը մահացավ, կենդանաբանական այգու բոլոր կենդանիները տեղափոխվեցին և Ռուբենը մնաց միայնակ: Այդ պատճառով Ռուբենն աշխարհով մեկ ճանաչված է որպես Աշխարհի ամենամենակ առյուծը։
Թերսնման և վատ պայմանների շնորհիվ, Ռուբենի առողջությունը վատացավ, և նա կորցրեց իր ձայնը՝ մռնչյունը։ Երկար պայքարից հետո որոշվեց, համաշխարհային կազմակերպություններից՝ Animal Defenders International համապատասխան համաշխարհային ընդունված օրենքներին վայրի կենդանիների պահպանման վերաբերյալ, տեղափոխել Ռուբենին դեպի իր հայրենիք՝ Աֆրիկա, և աջակիցների ֆինանսավորման շնորհիվ, Դեկտեմբեր 2022թ.-ին հաջողվեց Ռուբենին տեղափոխել Հայաստան, և նա ժամանակավոր կացարան գտավ Կովկասյան Կենսաբազմազանության Ապաստարանում:
Երկար ժամանակ նրան խնամելուց հետո, նոր ապաստարանում Ռուբենի առողջությունը զգալիորեն լավացավ՝ նրա քաշը նորմալացավ, բայց նա դեռ ուներ լուրջ խնդիր իր քայլվածքի և կոորդինացիայի հետ:
Օգոստոսի 18․
Աֆրիկայից ժամանեցին Animal Defenders International-ի ղեկավարները՝ Թիմը և Ջանը, ովքեր ստուգեցին Ռուբենի ճանապարհորդության համար պատրաստված հատուկ վանդակը:
Օգոստոսի 20․
Թիմը, Ջանը և Արալեզի նախագահը՝ Սարօ Թաթյոսը, այցելեցին Ռուբենին իր ժամանակակոր ապաստարան, ստուգեցին նրա պահպանման պայմանները և ապաստարանի բժշկի օգնությամբ նրան տրվեց անհրաժեշտ դեղորայք՝ ճանապարհորդության պատրաստելու համար։
Օգոստոսի 22․
Օրն սկսվեց առավոտ շուտ ժամը 06:00-ից, չհաշված, որ ոչ ոք չէր քնել, բայց Թիմը, Ջանը և Սարօն մեկնեցին վանդակի մոտ, որտեղից սկսվեց ճանապարհը դեպի ապաստարան։
Ժամը 10:30-ին, խումբը հասավ ապաստարան, բայց ոչ ոք չմոտեցավ Ռուբենին, որովհետև պետք է Ռուբենը լիներ հանգիստ, նա շատ լարված և ճնշված էր զգում, երբ մարդիկ նրան մոտենում էին, ինչն երևում է առաջին տեսահոլովակում:
Թիմը բացատրում է, թե առյուծները չեն սիրում, երբ մարդիկ նրանց տարածքին են մոտենում, հատկապես երբ առյուծը վատ պայմաններում է ապրել, և չի սովորել մարդկանց, իսկ երբ նրան պահող մարդիկ նրա հետ երկար ժամանակ շփվեն, ապա այդ վախը առյուծի մեջից դուրս կգա, և կսովորեն այն անձնակազմին, որը աշխատում է նրա հանգստի և առողջության համար: Ռուբենը մարդկանց դեռ սովոր չէր:
Ժամը 2:30-ին, ապաստարանի բժիշկը Ռուբենին քնացրեց, որ նրան տեղափոխեինք վանդակ, քնաբերը ներարկելուց հետո պետք էր սպասել մոտ 10-15 րոպե, որից հետո բժիշկն անհրաժեշտ միջամտությունը ցուցաբերեց և թույլ տվեց Ռուբենին շալակել և տեղադրել իր վանդակում:
Ռուբենին վանդակում տեղափոխելուց հետո, բժիշկը նրան արթնացրեց, և ստուգեց նրա առողջությունը, որից հետո խումբը շարժվեց դեպի Զվարթնոց օդանավակայան: Ճանապարհին վարորդն աշխատում էր ցածր արագությամբ վարել մեքենան, որ Ռուբենը հանգիստ տեղ հասնի՝ ելնելով Խոսրովի արգելանոցի հատվածում առկա վատ ճանապարհային պայմաններից:
Ժամը 05:30-ին Ռուբենը հասավ օդանավակայան։
Երկար ճանապարհ անցնելով, Ռուբենը հասավ Աֆրիկա, և առաջին անգամ իր կյանքում տեսավ այլ առյուծի։
Շնորհակալ ենք ADI կազմակերպությանը Ռուբենին իր հայրենիք անվնաս տեղափոխելու, և նրան անհրաժեշտ բուժ.միջամտությամբ ապահովելու համար։ Մեծ հույս ունենք, որ նրա ձայնը՝ մռնչյունը, կրկին կլսվի, և նա կունենա առյուծ ընկերներ:
Արալեզի նախագահը՝ Սարօ Թաթյոսը, միացել էր ADI-ի թիմին, և ի շնորհիվ Թիմի և Ջանի շնորհված վստահությանը, բախտ ունեցավ ներգրավված լինել այսպիսի աշխատանքում, որին բոլոր սկաուտները երազում են:
Սկաուտներն առաջնորդվում են սկաուտական դավանանքներով, որոնցից մեկն է՝ Սկաուտը սիրում և պաշտպանում է բույսերն ու կենդանիները, և Սարօն, կարողացավ կենդանիների արքային՝ Ռուբնենին, օգնել, որ նա հասնի իր հայրերի ծննդավայր՝ Աֆրիկա:
Նկարների հեղինակային իրավունքը պատկանում է Animal Defenders International-ին։
Ruben’s story begins in Artsakh’s Gandzasar zoo, after the 44 day war of Artsakh, and the death of the zoo owner, most of the animals from the zoo were relocated, expect for Ruben, where he was kept alone for years. Because of that, Ruben lost his Roar, and he became known as the world’s loneliest Lion.
Due to malnourishment and bad zoo status, Lion’s health deteriorated, and he lost his voice, his roar. but after a long struggle, the international organization of Animal Defenders International with the help of international law that defends the rights of Wild animal, we able to relocate Ruben the lion to his homeland in Africa, and with the help of their benefactors around the world they were able to relocate Ruben from Artsakh to Armenia in December 2022, where he would stay at the Caucasus Wildlife Refuge.
With the help of Animal Defenders International (ADI) benefactors, ADI was able to finance his temporary stay in Armenia, where he was provided with food and medical care, because of that, Ruben’s health gradually became better, but his serious medical condition that affected his movement was to be addressed by professional medical staff in Africa.
The final countdown to Ruben’s journey to Africa started on August 18,
August 18: Tim & Jan from ADI arrived to Armenia, and on the same day they went to inspect the crate that was built to transfer Ruben via air travel.
August 20
Tim, Jan & Aralez President Saro Tatios visited the CWR to check on Ruben at his temporary shelter, Tim & Jan checked his health with the help of the local doctor, who administered medication that was necessary for the flight.
August 22, the final day.
The day started early, at 6 am, even though no one was sleep due to excitement, Tim, Jan & Saro went to the location of the crate, from where the journey began to Ruben.
At around 10:30 the team reached the CWR sanctuary, but no one approached Ruben. because we needed for Ruben to be calm and relaxed before his flight, and as you may have noticed from the first video, Ruben was really stressed out due to the presence of people around his cage.
Tim explained, lions are territorial creatures, and they need to be left alone, and if you approach their territory they will not like that, especially if the lion was kept in bad conditions and doesn’t trust humans. but when his keepers tend to his daily needs, and keep trying to interract with him, he will come around and start trusting his keepers, but Rube wasn’t familiar with the humans surrounding him.
At 2:30, the sanctuary’s veterinarian sedated Ruben so that he can be moved to his crate, we had to wait for 10-15 until Ruben was fully sleep and the veterinarian gave us the green light to carry him and move him to his crate.
Once Ruben was inside his crate, the veterinarian checked on him ,and then woke him back up, it was important for Ruben’s health that he was awake during the flight, after which the team drove to the Ariport.
Once on the road, the driver had to drive real slow to ensure Ruben’s safety, because the roads were bad at the Khosrov Sanctuary.
At 5:30 Ruben reached the Airport
After a long flight, Ruben reached Africa, and for the first time in his life, he saw a Lioness.
We are grateful to ADI for taking Ruben to his homeland in Africa, and for providing the necessary medical care, and we hope his voice his Roar comes back and be heard throughout the plains of Africa.
The president of Aralez Saro Tatios joined the ADI Team, and thank to Tim & Jan, he was granted the opportunity to be a part of such an amazing project, which all scouts around the world would wish for.
The Scouts of the world and especially the ARALEZ Scouts abide by the scouts Oath and law, where in the law it states that Scouts love and care for all plants and animals, and Saro was able to help the king of the animal kingdom the Lion.
Photo credits belongs to Animal Defenders International
Tag:ADI, Lonely Lion, Ruben