
Մոլորոկաների շքերթ (միօրյա բանակում)
2025թ.-ին 1-ին բանակումը յուրահատուկ էր իր ֆորմատով, հագեցած օրակարգով և մոլորակներով:
Հունվարի 25
Մինչ մոլորակները կերևային, նախ բանակումի մասնակից սկաուտներս լսեցինք շատ հետաքրքիր դասախոսություն մոլորակների մասին, ապա լսածն ամրապնդելու համար, դասախոսության գիտելիքի հիման վրա խաղ խաղացինք, որից հետո դիրքավորեցինք աստղադիտակները և հիացանք մթության մեջ փայլող մոլորակներով:
Բանակումի 1-ին օրն ավարտեցինք մեր սիրելի սկաուտ Արսենի տարեդարձը նշելով, ապա հնչեց ճրագմար…
Հունվարի 26
Զարթնում, մարմնամարզություն, նախաճաշ, դրոշակի արարողություն` խումբը ներկա էր ամբողջ կազմով:
Նախ մեր բանակի մասին դասախոսություն ունեցանք, ապա անցանք մեծերիս ծրագրին:
Հարկավոր էր քարտեզի միջոցով գտնել թաքցված ծրարները, որոնցում մասնագիտություններ էին, ապա ամեն մեկս կերպարանափոխվեցինք` դառնալով տվյալ մասնագիտության անձը։
Հարկավոր էր կարևորել մասնագետի առկայությունը, որպեսզի ողջ դուրս գալ բուրգերից…
Շատ հետաքրքիր էր անցնել քարտեզով, հայտնվել բունկերում և դուրս գալ` մտքի ճկունությամբ…
Յուրօրինակ բանակում էր` իր տեսակով, օրակարգով:
Բանակումից հետո, էլ ավելի մտերմացանք, մեծացանք և զարգացանք:
Առաջիկայում սկաուտներիս սպասվում է էլ ավելի հետաքրքիր, գիտառատ և արկածային ծրագրեր:
Հրապարակումն ընթերցվել է 25 անգամ: