
41-րդ Սկաուտական Բանակում
Այս տարի ևս կայացավ ամենամյա Բանակումը:
Այս տարվա «Անդրանիկ» Բանակումը, մեր խմբի ղեկավարների կազմակերպած 41-րդ բանակումն էր՝ Ճամբարը, որը նշվեց մեծ շուքով, հարուստ ծրագրերով և ռազմամարզական ծրագրերով: Նույնպես այս տարի տեղի ունեցավ մեր խմբի ավանդական ամենամյա խարույկահանդեսը և Հարիսան, որին ներկա էին սկաուտական խմբի ծնողներն ու աջակիցները:
Այս տարի Արալեզը բանակումն իրականացրեց «ԱՐԱԼԵԶ Ճամբար»ում, որը բարեգործական հիմունքներով տրամադրվել է մեր խմբին, ուր իրականացնելու ենք տարվա ընթացքում իրականացվող մեր բոլոր բանակումները:
2008թ.-ից սկսած, ԱՐԱԼԵԶ Սկաուտական խումբը իր գործունեությունը ծավալել է Հայաստանում, ուր մեր խմբի ղեկավարները տարիների ընթացքում կազմակերպել են բազմաթիվ բանակումներ, իսկ այս տարվա բանակումը հանդիսանում է 41-րդ բանակումը:
Սկաուտական խմբի բանակումները ռազմամարզական, ողջ մնալու արվեստի տիրապետման և առաջնորդների պատրաստման ուղղվածությամբ են գործում, որտեղ երիտասարդը նաև ձեռք է բերում ինքնավստահություն և մեծ թվով ընկերներ:
Շնորհակալ ենք բոլոր մարզիչներին, հրամանատար անձնակազմին և աջակիցներին, որոնց շնորհիվ Արալեզը շարունակում է իր սուրբ առաքելությամբ գործել Հայաստանում:
Եթե ցանկանում եք Սկաուտ լինելու իմաստը ծանոթանալ, ապա կարող եք ընթերցել հետևյալ հղումով՝
41-րդ բանակումի լուսանկարները կարող եք տեսնել սեղմելով այստեղ