
Փետրվար 2025
Ինչպե՞ս անցավ մեր փետրվար ամիսը
Սկաուտական խմբի խմբագրական խմբի անդամներս հետևում ենք խմբի ողջ գործունեությանը և լուսաբանում այն՝ շուտով կհրապարակենք նաև թերթի տեսքով
Փետրվարի 2| Խաղից գիտելիք
Փետրվարի 2-ի սկաուտական կիրակին ամենափոքրիկները` 4-6 տարեկանները, սկսեցին մտերմիկ ջերմ նախաճաշով, որին հաջորդեց անցած տարվա գիտելիքների ամփոփումը, ապա իրենց գաղափարների պատկերումը…
Այս ընթացքում ավելի ավագները` 7-11 տարեկանները, հայտնաբերում էին առաջադրանքներ` մարմնի և մտքի ճկունությամբ հաղթահարում դրանք… Իսկ սկաուտներս` 12-16 տարեկաններս, ամրապնդեցինք մեր 1-ին օգնության գիտելիքը խաղի միջոցով` «փրկվելով բունկերից»…
Փետրվարի 9| Գիտական փորձերից ազգային խաղեր
Փետրվարի 9-ին սկաուտական խմբում գիտական փորձեր էին, ազգային տոներ և խաղեր։ Կորյունները կրկնում էին իրենց գիտելիքները ազգային տոների մասին, մինչ այդ գայլիկները տեղում գիտական փորձեր էին անում՝ մրցելով իրար հետ։ Գիտական փորձերից հետո նրանք նշանառության դաս ունեցան՝ իրենց ավագներից։ Սկաուտները օրն անցկացրեցին ազգային խաղերով։
Փետրվարի 16| Տոներ
Փետրվարի 16-ին, խմբի ամենափոքրիկները (4-6տ.)` Կորյունները, ամփոփեցին հունվար և փետրվար ամիսների տոները, կրկնեցին ավանդույթների մասին իրենց գիտելիքը, ապա փորձեցին շուտասելուկներ սովորել… Դե ինչ տոն, առանց մեր ազգային երգ ու պարի՝ պարեցին ու ուրախացան…
Փետրվարի 16| Բոուլինգ
Փետրվարի 16-ի սկաուտական հավաքին՝ դրոշակի արարողությունից հետո գայլիկներն ու արծվիկներն ուղևորվեցիյք դեպի խաղասրահ, ուր շատ զվարճալի ժամանակ անցկացրեցին` խաղալով բոուլինգ և մրցելով միմյանց հետ:
Փետրվարի 16| Ամփոփում ենք տոները
Փետրվարյան տոները սկաուտներն ամփոփեցին փետրվարի 16-ին` ավանդական խաղերով և ազգային պարով։
«Պրահայի այգու» այդ օրվա այցելուները սիրով միացան նրանց։
Փետրվարի 22-23| ԲՓ բանակում
Փետրվարի 22-ին՝ սկաուտների հիմնադիր Լորդ Բեյդըն Փաուելի տարեդարձի ակտիվ, սկաուտներս միօրյա բանակում իրականացրեցինք, որի ընթացքում հիշեցինք ԲՓ-ի կենսագրությունը, դիտեցինք վավերագրական տեսանյութեր նրա կյանքից և ուրախ սկաուտական ժամանակ անցկացրեցինք։
Փետրվարի 23| ՈՒղևորություն
Փետրվարի 23-ին, գայլիկներն ու արծվիկներն ուղևորվեցին գրքերի աշխարհում՝ անցան երկրներով ու բացահայտեցին լավագույն հայտնի գրքերը։ Մեզ մոտ գիտելիքները մատուցվում են յուրովի։ Այդպիսի յուրօրինակ խաղի տեսքով էլ 7-12 տարեկանները նշեցին գրքերի տոնը։ Խաղից հետո փոքրիկ գրադարան կառուցեցին իրենց ձեռքերով։
Մեզ մոտ գիտելիքները մատուցվում են յուրովի։ Այդպիսի յուրօրինակ խաղի տեսքով էլ 7-12 տարեկանները նշեցին գրքերի տոնը։
Խաղից հետո փոքրիկ գրադարան կառուցեցին իրենց ձեռքերով։
Նշենք, որ սկաուտներն ու արենուշները հանդիպում են նաև շաբաթ օրերին` ձեռք են բերում ԱԲԿ՝ Արտադպրոցական Բազմակողմանի Կրթություն, ՆԶԿ՝ Նախազորակոչային կրթություն և Ողջ Մնալու Արվեստի գործնական գիտելիքներ:
Հրապարակումն ընթերցվել է 361 անգամ: