
Նվիրիր Հույս՝ այց հիվանդանոցներ
Երեխաների աչքերում հույս տեսնելուց լավ նվեր չկա սկաուտներիս համար, հատկապես, երբ ծրագիրը եզրափակում ենք հենց դեկտեմբերի 31-ին՝ Ձմեռ պապու հետ մանկական հիվանդանոց այցելելով, ուր Ձմեռ պապի հետ բաժանում ենք նվերներ և հույս նվիրում, որ Ձմեռ պապը չի մոռացել իրենց և վաղն ավելի լավ է լինելու:

Սկաուտներս հետևյալ ծրագիրն անում ենք 10 տարի շարունակ, վստահ ենք այն կլինի շարունակական…
Շնորհիվ Էլֆ սկաուտների և մեր հովանավորի՝ Ձմեռ Պապու, դեկտեմբերի 31-ին կարողացանք այցելել 2 հիվանդանոցներ` «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոն, Արաբկիր բժշկական համալիր, ուր ամրապնդեցինք երեխաների հավատը և հույս նվիրեցինք, ինչպես երեխաներին, այնպես էլ նրանց խնամողներին:
Սկաուտներս միմյանց հետ մտերմանում ենք ոչ միայն ծրագրերի, բանակումների և արշավների ժամանակ, այլև միասին բարին գործելուն պատրաստվելուց: Եվ գրեթե բոլորիս ամենասիրված ծրագրի պատարստությունը մեր ամենացանկալին է՝ երեխաների համար նվերներ հայթայթելուց և այն գեղեցիկ փաթեթավորելուց լավ գործ չկա…

Այո, ճիշտ կռահեցիք, դեկտեմբերին Արալեզ կենտրոնը վերածվել էր Ձմեռ պապու տան, ուր ժրաջան աշխատում էին սկաուտները՝ էլֆերը, հնարավորինս շուտ աշխատանքն ավարտին հասցնելու համար: Խորհրդանշական էր այս տարի նաև այն, որ սկաուտներս որոշեցինք ինքներս անհրաժեշտ բյուջեն ձեռք բերել, որի ճանապարհին էլ ձեռք բերեցինք մեծ փորձառություն՝ դրամաշնորհ գրելու, մեր ծրագիրը ներկայացնելու և էլ ավելի ինքնացստահ բարի ծրագրեր կազմակերպելու և իրականացնելու:
Շնորհակալ ենք մեր բոլոր պատասխանատուներին, ովքեր վստահեցին մեզ ավանդական ծրագրի կազմակերպումն ու իրականացումը:
Շնորհակալություն ենք հայտնում Ձմեռ Պապուն` Awesome Foundation Yerevan-ի թիմին, հովանավորելու և մեր ծրագիրն ամսվա ՕՍՄ ճանաչելու համար:
Հրապարակումն ընթերցվել է 36 անգամ:
Tag:Scouting, Scouts, Արալեզ, հայ սկաուտ, սկաուտ