Երդմնակալության արարողություն
2008թ.-ից ի վեր, սկաուտներս Հայաստանում տալիս ենք սկաուտական երդում, որով սկիզբ է դրվում մեր սկաուտական կյանքին․ այդ տարիների ընթացքում, 1200-ից ավել սկաուտներ, պատիվ են ունեցել երդվել Հայաստանի և սկաուտական խմբի դրոշի ներքոյ՝ Աստծուն, Ազգին և Հայրենիքին:
Այս տարի էլ սկաուտներս կատարեցինք երդմնակալության արարողությունը, բայց տարբերությունն այնն էր, որ այս տարի երդվեցինք սուրբ վայրում՝ Աղի Լճի վանքի խաչքարերի մոտ: Ամբողջ տարին սկաուտները պատրաստվում են երդմար արարողությանը, որի համար պետք է ունենան համապատասխան գիտելիքներ ու ցուցաբերեն սկաուտական ոգի:
Արարողությունը խորհրդանշական և մեծ պատասխանատվությամբ է անցնում, քանի որ երդումը մի անգամ տալուց հետո պահպանվում է ողջ կյանքի ընթացքում:
Սկաուտներիս համար երդումը սուրբ է, որին հավատարիմ ապրում ենք մեր ողջ կյանքում: Երդվում ենք հավատարիմ լինել Աստծուն, Ազգին և Հայրենիքին՝ գործելով պարտականությանը գիտակից արի և վեհանձն մարդ: Դարավոր մեր պատմությունը վկայող այս սրբավայրում էլ` ծովահայաց բարձրունքի վրա, նորեկ սկաուտները երդվեցին և ստանձնեցին սկաուտական երդումը խորհրդանշող պատիվը՝ ֆուլյարը, կրելու:
Սրտանց շնորհավորում ենք երդված սկաուտներին և ուրախությամբ նրանց ընդունում ենք աշխարհի 55+ միլիոն սկաուտների մեծ ընտանիքում:
Հրապարակումն ընթերցվել է 40 անգամ: