Բանակում Բյուրականում
Հուլիսի 26-ին գայլիկները և արծվիկները ուղևորվեցին դեպի Բյուրական, որը գտնվում է` Արագածոտնի մարզի Արագածի հարավարևելյան լանջին։ Բյուրական հասնելով նրանք պատրաստեցին հայկական, ավանդական գաթա։
Որոշ ժամանակ անց, գայլիկները և արծվիկները գնացին` Սբ. Հովհաննես եկեղեցի։ Ծանոթացան եկեղեցու մշակույթի հետ ։ Այն կառուցվել է 10-րդ դարում, Հովհան Բագարանցի կողմից։ Ուսումնասիրելուվ եկեղեցին, ուղևորվեցին` Արտավազիկ։ Այն գյուղից 1 կմ արևելք գտնցող 7-րդ դարի հայկական եկեղեցի է։
Օրվա վերջում գայլիկները և արծվիկները կազմակերպեցին խարույկ, երգեցին, պարեցին և ուրախ ավարտեցին օրը։ Բյուրականից գնալու վերջին օրն էր։
Գայլիկները և արծվիկները առավոտյան հավաքեցին բնակավայրը և ուղևորվեցին դեպի Բյուրականի աստղադիտարան։ Այնտեղ այցելեցին Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը, ով եղել է հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Ուսումնասիրելով Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը գնացին դեպի հիմնական վայրը` աստղադիտարան, Աստղադիտակի մոտ և ուսումնասիրեցին այն։ Գայլիկերը/ Արծվիկները ուրախ էին և խանդավառ, որ Բյուրականում հետաքրքիր ժամանց անցկացրին։
Հրապարակումն ընթերցվել է 144 անգամ: