Պատրաստ Մարտի
Երբ ամբողջ քաղաքը տոնում է վարդավառը, սկաուտներս նախընտրում ենք նախ այն տոնել սկաուտականում, չէ որ սկաուտականը մեր երկրորդ տունն է, և պետք է նախ նշենք մեր ընտանիքի անդամների հետ:
Եվ այսպես, կիրակի չհասած, սկաուտներս արդեն մի թեթև իրար ջրում էինք, պատրաստվում էինք կիրակի օրվան: Առաջնորդական կազմը մեր համար շաբաթվա ընթացքում, պատրաստել էր վարդավառի օրվա հայտագիրը՝ ծրագիրը, իսկ մենք տանը պատրաստում էին մեր ջրի զենքերն ու դույլերը, ի վերջո, կիրակի ջրամարտ էր մեզ սպասվում, և ինչպես միշտ, սկաուտը մի՛շտ Պատրաստ է:
Կիրակի առավոտյան` մինչև հասնելը մեր միության կենտրոն, արդեն բոլոր սկաուտներս ջրվել էինք, և երբ հասանք, պատասխանատուները մեզ պատրաստել էին ջրային թիմակառուցողական խաղերով լի հայտագիր, ուր օգտագործելու էինք ՆԶԿ-ում մեր ձեռքբերած մարտավարական գիտելիքները, իսկ հայտագրի ամբողջ միտքն էր, որ բոլորս ոտքից գլուխ պետք է թաց լինեինք:
Մեր ուրախությունն ու խանդավառությունը վարակեց տարածքի երեխաներին, ովքեր ցանկացան իրենց սովորական ջրոցին փոխարինել և մասնակցել մեզ հետ, այդպիսով, ամբողջ բակի երեխաներն ու սկաուտները իրար հետ ուրախացան`ջրամարտելով:
Շնորհակալություն ենք հայտնում #TATIOSA ընկերությանը և Հովնանյան ընտանիքին մեր խմբին աջակցելու՝ Սկաուտական խմբի ծրագրերը հովանավորելու, համար:
💗⚜️Խմբին միանալու համար ☎️033990423 կամ այցելեք scout.am #cubscouts #scout #Aralez #Aralezscout

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն:
Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է: «Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:
Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելովերևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով հայտնեց Իր Աստվածությունը:
Շնորհակալ ենք բոլոր պատասխանատուներին, ովքեր պատրաստեցին մեզ այս ուրախ կիրակին:
Հրապարակումն ընթերցվել է 163 անգամ: