
18 տարվա սկաուտական գործունեություն
Հունիսի 1-ը սկաուտներիս համար կրկնակի տոն է, որն այս տարի էլ բացառություն չէր՝ նշեցինք մեր 18 տարվա սկաուտական գործունեությունը Հայաստանում… Նախ փուչիկներ բաժանեցինք անծանոթ մանուկներին՝ ուրախացնելով նրանց, մինչ այդ մեր փոքրերը ուրախ խաղեր խաղացին, ապա կտրեցինք տոնական տորթը՝ սկաուտական ուրախ կանչերի ներքո։
18 տարի շարունակ, մեր խմբի ղեկավարները ծավալել են Սկաուտական գործունեություն Հայաստանում՝
⚜պատրաստելով 1000+ ապագա սկաուտներ և լիդերներ,
⚜ կազմակերպելով բազմաթիվ սկաուտական ճամբարներ, արշավներ, մարդասիրական, բնապահպանական, հայրենասիրական և մշակութային ծրագրեր:
Այս տարիների ընթացքում մեր խմբի ղեկավարները ձեռք են բերել մեծ փորձառություն, հնարավորություն տվել շատերին փորձառություն ունենալ բազմապիսի ծրագրերում՝ նվիրված կամավոր ծառայում են Հայ ազգին և ի նպաստ Հայրենիքին՝ ուժեղ, ազգային, առաջնորդ և հայրենասեր երիտասարդներ պատրաստելով մեր Հայաստանի փայլուն և պատվաբեր ապագայի համար:
18 Տարի կազմակերպել են՝
⚜40+ Ճամբարներ
⚜750+ օր ճամբարային օրեր
⚜30+ Արշավներ
⚜750+ Սկաուտական ծրագրեր.
Շնորհակալ ենք Արալեզ ՀԿ-ի նախագահ Սարօ Թաթյոսին, ով իր հմտություններով և հնարավորություններով մեր կողքին է՝ բոլոր տարիներին:
Հրապարակումն ընթերցվել է 3 անգամ:
Tag:Scout, Scouts, Արալեզ, հայ սկաուտ, սկաուտ