Սկաուտական Ուղեղային Կենտրոն
Ի՞նչ է սկաուտական ուղեղային կենտորնը, կհարցնեիք դուք…
Մեր սկաուտները տարբերվում են բոլոր այլ սկաուտներից նրանով, որ մեր սկաուտները տունը նստած չեն սպասում սկաուտական հավաքներին, որ նոր գիտելիք ձեռքբերեն, կամ ապրեն սկաուտական կյանքու, այլ մենք՝ սկաուտներս, կարող ենք տանից էլ աշխատել մեր ինքնազարգացման վրա, սովորել սկաուտական գիտելիքներ՝ ձեռք բերելով Արտադպրոցական բազմակողմանի գիտելիքներ և շարունակել ապրել որպես Սկաուտ՝ սկաուտական հավաքներից դուրս:
Սիրելի՛ ընթերցող, եկեք միասին ծանոթանանք մեր յուրահատուկ սկաուտների կողմից պատրաստված ուղեղային կենտրոնին:
Սկաուտական Ուղեղային Կենտրոնը առցանց համակարգ է, որի նպատակն է նպաստել երեխաների՝ սկաուտների, զարգամցանն ու առաջադիմությանը, իսկ հրամանատարների աշխատանքների արդյունավետ համակարգմանը և սկաուտների առաջադիմության ապահովմանը:
Մենք՝ սկաուտներս, ոչ միայն արշավներ և բանակումներ ենք կազմակերպում, այլև ներկա ենք թվային տիրույթում՝ ի շնորհիվ Վաշտապետ Սարօ Թաթյոսի, ով սկաուտներիս հաճախ դասավանդել է ՏՏ ոլորտից, և իր գիտելիքները տարիներ շարունակ անխնա փոխանցել և փոխանցում է մեր խմբի անդամներին:
Ի սկզբանե՝ 2008թ.-ին խմբի հիմնադրությունից, խմբի անդամների տվյալներն ու առաջադիմությունը պահպանելու համար, նա պատրաստեց Սկաուտների Բազան, ինչն իր հերթին առաջին քայլն էր սկաուտական ուղեղային կենտրոնի ստեղծմանը, խմբի թվային տիրույթում կարիքները հոգալու համար, նա ինքնակրթությամբ զբաղվեց, և տարիներ շարունակ կատարելագործեց այն, ինչը, որ այս պահին ունենք, և դրա շնորհիվ, Սկաուտներս 2020թ.-ին՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ, միակ խումբն էինք, որ շարունակեցինք սկաուտական կյանքն ու գիտելիքների ձեռքբերումն առցանց:
Այսօր, Ուղեղային Կենտրոնի շնորհիվ սկաուտների հրամանատարները, կարող են հետևել և աջակցել սկաուտների առաջադիմությանը հավաքների ընթացքում և առցանց, իսկ Սկաուտները, կարող են տեսնել բոլոր նրանց նվաճումներն ու առաջադիմության պատմությունն առցանց:
ԱԲԿ Հարթակ
ԱԲԿ՝ Արտադրպրոցական Բազմակողմանի Կրթության հարթակը ստեղծվեց 2012թ.-ին, որը համարվում է հայկական առցանց գիտելիքների ձեռքբերման առաջին հարթակը Հայաստանում և Սկաուտական աշխարհում, որի շնորհիվ սկաուտներս կիրակնօրյա հավաքներից դուրս, կարող ենք ինքնազարգացմամբ զբաղվել՝ առցանց սովորելով ոչ միայն սկաուտական, գոյատևման և Ողջ Մնալու Արվեստին վերաբերվող գիտելիքներ, այլև բիզնես պլանի կազմում, ժամանակի կառավարում և այլ գիտելիքներ: Սկաուտներիս ձեռքբերած գիտելիքների մակարդակը ստուգելու համար, հանձնում ենք առցանց քննություն, որը նաև զարգացնում է Հայոց լեզվի ուղղագրությունը և պատրաստում է նրանց հանրաճանաչ Ամերկիյան համալսարանի ուսումնական ստուգարքների առցանց մեխանիզմներին:
ԱԲԿ Հարթակի նպատակներից մեկն է, պատրաստել երիտասարդներին՝ սկաուտներին թվային կյանքի պահանջներին, որոնք օգտագործելու են համալսարանական և աշխատանքային կյանքում:
BackOffice
BackOffice հարթակի նպատակն է, տրամադրել բոլոր այն գործիքները, որոնք օգտագործվում են հրամանատարների և առաջնորդների կողմից, որոնց շնորհիվ, սկաուտական խմբի ամենօրյա կազմակերպչական աշխատանքները կարող են կատարվել ամբողջությամբ՝ թվային տիրույթում, որի գլխավոր բաղադրիչներից են՝
Հայտագրերի Աշխարհ (Ծրագրերի Բազա)
Սկաուտներիս կողմից հայտնի է որպես Հայտագրերի աշխարհ՝ պարունակում է 2008թ.-ից մինչ օրս իրականացված սկաուտական կիրակնօրյա հանդիպումների ժամանակ ծրագրերի ամբողջական տվյալները, նաև աշխարհում գտնվող այլ սկաուտների կողմից ներկայացված ծրագրեր կամ խաղեր: Սկաուտների յուրաքանչյուր հանդիպում լի է ակտիվ ծրագրերով և խաղերով, իսկ դա հնարավոր է Հայտագրերի Աշխարհի շնորհիվ, որը գլխավոր գործիքն է հրամանատար կազմի համար:
Հայտագրերի աշխարահում հայտագրերը դասակարգվում են տարբեր չափորոշիչներով, որոնք են՝ Բանակումի, Կետնրոնի, Գայլիկների, Արծվիկների, Սկաուտների, Արենուշների, Երեցների և Քարավելների հատուկ մշակված հայտագրեր, ինչպես նաև ըստ հայտագրի ծախսի, նախատեսված իրականացմանը նպատակահարմար ամիսների, և ավելին
Ծրագրերի Գրանցում
Յուրաքանչյուր սկաուտ ունի առցանց հաշիվ, որի շնորհիվ, կարողանում է գրանցվել և մասնակցել Սկաուտական խմբի կազմակերպած անվճար բոլոր ծրագրերին, իսկ յուրաքանչյուր ծրագիր կազմակեպվում է նպատակային՝ ծառայելով սկաուտների որդեգրած գաղափարախոսությանն ու արժեքներին, իսկ սկաուտը կարողանում է տանը նստած գրանցվել և հաճախել ծրագրերին՝ հրամանատարը կարողանում է հետևել բոլոր գրանցումներին:
Սկաուտների Բազա
Սկաուտների բազան ներառում է սկաուտի ամբողջական պատմությունն ու առաջդիմությունը, որտեղ այս պահին 1200+ սկաուտի պատմություն է կուտակվել 2008թ.-ից սկսած, ինչը նաև արտացոլում է Սկաուտի Տետրում, իսկ տարեվերջում, սկաուտը ստանում է վկայական, որը ներկայացնում է սկաուտի տարվա ձեռքբերումներն ու նվաճումները:
Արշավների Ուղղություններ
ԱՐԱԼԵԶ Լեռնագնացների ակումբը, սկաուտներին հաճախ կազմակերպում է արշավներ, որոնց կազմակերպելու համար, հրամանատարը պետք է որոշի այդ արշավի ամիսն ու ուղղությունը, որի պատճառով, մեր հարթակում առկա են ՀՀ բոլոր ուղղությունների տվյալները քարտեզներով հանդերձ, որոնք հրամանատարը կարող է ծանոթանալ և ընտրել ուղղությունն ըստ դժվարության, հեռավորության, նպատակահարմար ամսվա և այլ չափորոշիչների հիման վրա:
Ամրակցված Գույք
Սկաուտական խմբում ստանում ենք համազգեստն ու այլ անհրաժեշտ պարագաներ արշավների և բանակումների համար, որոնք ամրակցված են լինում մեզ, իսկ յուրաքանչյուր սկաուտ կարողանում է տեսնել և հետևել իրեն ամրակցված գույքին առցանց՝ հրամանատարը կարող է սկաուտին ամրակցել գույքն առցանց:
Մեր ուղեղային կենտրոնն ունի շատ ավելի հնարավորություններ, որոնց կանրադառնանք հաջորդ հրապարումներում, եթե մեկ նախադասությամբ փորձենք ամփոփել Ուղեղային Կենտրոնը, դա այն համակարգն է, որի շնորհիվ սկաուտն ու հրամանատարը կարող են ապահովել սկաուտի առաջադիմությունը քաղաքացիական և սկաուտական կյանքում:
Շնորհակալ ենք TATIOSA ընկերությանը և Վաշտապետ Սարօ Թաթյոսին՝ սկաուտական մեր խումբը առաջադեմ և 21-րդ դարին համահունչ դարձնելու համար:
Հրապարակումն ընթերցվել է 208 անգամ:
Tag:Scout, Scouting, Scouts, Արալեզ, հայ սկաուտ
1 կարծիք
Սկաուտական ուղեղային կենտրոնը շատ արդյունավետ համակարգ է։
սկաուտ ֊ հրամանատար աշխատանքը կարելի է կատարել աշխարհի ցանկացած վայրից։