Սեպտեմբեր 2023
Ի՞նչպես անցավ մեր Սեպտեմբեր ամիսը
Սկաուտական խմբի խմբագրական խմբի անդամներս հետևում ենք խմբի ողջ գործունեությանը և լուսաբանում այն՝ շուտով կհրապարակենք նաև թերթի տեսքով։
Սեպտեմբերի 1-ին կիրակի՝ 03/09/2023
Սեպտեմբերի առաջին կիրակի օրը, մինչ սկաուտները շարունակում էին իրենց արձակաուրդը՝ կարոտելով սկաուտական հավաքները, մեր հրամանատար կազմը ակտիվ աշխատում էր՝ մասնակցելով սկաուտական խմբի գագաթնաժողվին, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 1-ին, 2-ին և 3-ին։ Գագաթնաժողովին միացել էր խմբի ավագ և հին անդամներ, խմբապետներ, խորհրդի անդամներ, և նրանք, ովքեր սկաուտական կյանքը խմբում սկսել են 2008թ.-ից:
Գագաթնաժողովի նպատակն էր, մշակել սկաուտական խմբի հաջորդիվ 5 տարվա ծրագիրը, ճանապարհային քարտեզը, և սահմանել գլխավոր նպատակը։ Եռօրյա գագաթնաժովը տեղի ունեցավ Սևանի մեր բանակավայրում, ուր հավաքվել էին սկաուտական խմբի ավագ անդամները:
Սեպտեմբերի 2-րդ կիրակի՝ 10/09/2023
Երկրորդ կիրակին լի էր սպասումներով, ոգևորությամբ և ուրախ խաղերով։ Սկաուտական խումբը սեպտեմբերի 10-ին հավաքվել էր նախատեսված ժամից շուտ և անհամբեր կարոտած՝ «ԱՐԱԼԵԶ» Կենտրոնի դիմաց, անհամբեր սպասում էր սկաուտական հավքի սկաուտական նոր տարվա մեկնարկին։ Սկաուտներից ոչ պակաս կարոտած էին նաև հրամանատար կազմի անդամները,ովքեր նույնպես շուտ էին եկել՝ ինչպես միշտ:
Միմյանցից կարոտն առնելուց և մրցութային ուրախ խաղեր խաղալուց հետո, Խմբի Վաշտապետը՝ Սարօ Թաթյոսը, անդամներին ներկայացրեց գագաթնաժողովի արդյունքները, և խմբի համար նախատեսված ծրագրերը՝ 2023-2024 թթ., շատ բարձր ոգևորությամբ խումբն ընդունեց նոր լուրերը, և շատ ավելի ուրախացավ, որ վերջապես մեր խումբը՝ Վաշտապետի սեփական ընկերության նվիրատվության շնորհիվ, ունենալու է ամբողջական Սկաուտական համազգեստ, ինչը մեր խմբում բացակայում էր 2019թ.-ից ի վեր: Հանդիպումից հետո ամբողջ խմբի համար մեր նորստեղծ Հայտագրերը Թիմն (Ծանոթացել ավելին այստեղ) անցկացրեց հայտագիրը՝ ստուգելով մեր մտքի և մարմնի ճկունությունը։
Սեպտեմբերի 3-րդ կիրակի՝ 17/09/2023
Սկաուտական խմբում հայրեանսիրություն սերմանելու մեթոդներից գլխավոր ծրագիրն է Արշավները, քանի որ հայրենաճանաչությունը հանգեցնում է հայրենասիրության:
Կիրակի օրը՝ սեպտեմբերի 17-ին, Երևանի,Դրախտիկի և Շորժայի Արալեզ սկաուտական խմբի մասնաճյուղերի սկաուտները արշավեցին դեպի Աղավնավանք և Թաքնված ջրվեժ, ուր ճանաչեցինք Աղավնավանքը և ծանոթացան հայկական կարպետագործության նրբությանը, որի համար շնորհակալ ենք Նարային, ով տեղում մեծ սիրով բացատրեց և թույլ տվեց գործել…
Սեպտեմբերի 4-րդ կիրակի՝ 24/09/2023
Այս կիրակի օրը՝ սեպտեմբերի 24-ին, Արալեզի սկաուտները բազմազբաղ էին։ Մինչ սկաուտների մի մասը Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարանում իրենց ձեռքով պատրաստած ավանդական հարիսան էին (մեկ օր առաջ՝ շաբաթ օրը, ավագ սկաուտները գիշերեցին Մուսա լեռան հուշահամալիրում, և պատրաստեցին ավանդական հարիսան) բաժանում ներկաներին, խմբի մնացած անդամները՝ Արալեզ կենտրոնում, ծանոթանում էին հերոսամարտին, որից հետո սկաուտներն ավարտեցին իրենց ստանձնած աշխատանքը ՝ պատրաստ վիճակի բերելով, ակնկալվող անհրաժեշտ ապրանքները, որոնք նախատեսված են ԱՐԱԼԵԶի մարդասիրական աջակցության ծրագրին՝ ուղղված Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին (Սկաուտները մարդասիրական աջակցությունները պատրաստեցին, որ ավագ սկաուտները բաժանեն դրանք մեր հայրենակիցներին), իսկ փոքրիկները՝ գայլիկները, արծվիկները խաղի միջոցով սովորեցին վիրավորին անվնաս տարհանել և հարգել երկրի դրոշը՝ հարկ եղած դեպքում գործել ի շահ հայրենիքի․․․
Ամփոփում
Այս ամիսը լի էր շատ ակտիվ ծրագրերով՝ սկաուտները լծված էին ազգանվեր աշխատանքով և զբաղված սկաուտական հագեցած ծրագրով։ Հոկտեմբեր ամիսն ավելի ակտիվ է անցնելու, որովհետև սկաուտները աջակցում են ԱՐԱԼԵԶ ՇՏԱԲի մարդասիրական աջակցության ծրագրերին՝ հասնելով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Սկաուտները հավատարիմ մնալով իրենց երդմանը, հասնում են օգնության այնքան, քանի դեռ հերիքում են ուժերը:
Սիրելի ընթերցող, եթե ցանկանում եք աջակցել մեր Արցախից տեղահանված մեր հայրենաիկցներին, ապա կարող եք ծանոթանալ և աջակցել այցելելով հետևյալ հղումով․