Սկաուտական Առաջնորդության հաջողությունը
- Խմբագիր՝ Սարօ Թաթյոս
- Ամսաթիվ 17 Փետրվարի, 2023
«Սկաուտին մարզելու հաջողությունը մեծ հաշվով կախված է խմապետի ծառայած օրինակից» Լորդ Բեյդըն Փաուել
Ծառայել օրինակով, դա է հիմքը հզոր սկաուտ պատրաստելու, երբ 2014թ.-ին հիմնեցի առաջնորդական խմբի սեմինարը՝ դասընթացը, նյութերը հավաքելիս, հաճախ փորձում էի սեփական փորձառությունից օրինակներ բերել, իսկ եթե առցանց ստանդարտ նյութեր հավաքեի, ապա սկաուտներիս մոտ հարց էր ծագելու, թե այդ կետերը Սարօն ինքը չի անում, այդ պատճառով էլ բոլոր նյութերը և քաղված դասերը պետք է լինեին իրական, և ամենակարևորը, պետք է սկաուտն իր մեջ ասեր, թե այո, Սարօն այսպես է վարվել այդ օրինակի ժամանակ:
Առաջին Սկաուտական առաջնորդության սեմինարը աշխարհում սկիզբ դրվեց 1919թ.-ին սկոաւտության հիմնադիր Լորդ Բեյդըն Փաուլի կողմից, իսկ այդ կենտրոնը մինչ օրս գործում է և տարիներ շարունակ պատրաստել է հազարավոր առաջնորդներ և խմբապետներ: Նպատակը այդ օրերին ծնվեց համաշխարհային պատերազմի հետևանքներից ելնելով, երբ երիտասարդ տղաների պակասությունը երկրում ակնհայտ երևում էր, իսկ փոքր անչափահաս տղաները չունեին երիտասարդներ, ովքեր կկարողանային նրանց ուղղություն ցույց տալ ճիշտ ապրելու, այդ իսկ պատճառով ԲՓ-ն հիմնեց «Gilwell park»-ը, և սկսեց պատրաստել առաջնորդներ, ովքեր սկաուտության շնորհիվ, կկարողանային օրինակ ծառայել գործով երեխաներին՝ սկաուտներին, և այդպիսով սկաուտությունը դարձավ աշխարհի ամենամեծ ակտիվ երիտասարդական շարժումը, ուր ամեն տարի ունի ավելի քան 50’000’000 սկաուտ աշխարհում:
Իսկ մեր որդեգրած Առաջնորդական ծրագիրը՝ հիմնված մեր ազգի շուրջ, և նրա մեթոդաբանության հաջողությունը կարող եմ փաստել հետևյալով, որ յուրաքանչյուր սկաուտ, ով մասնակցել է և հաջողությամբ ստացել է առաջնորդի կոչում, դրսևորել է հետևյալը՝
- Տղաները բանակում ծառայությունն ավարտելիս, բոլորը զորացրվում են Սերժանտի կոչումով, բազմաթիվ շնորհակալագարերով և պատվոգրերով՝ գերազանց ծառայության համար,
- Տղաները ծառայությունն ավարտելուց հետո, ակտիվորեն կերտել են իրենց աշխատանքային կարիերան, ոմանք՝ ստեղծել իրենց սեփական բիզնեսը և ոմանք՝ կառավարիչի պաշտոն են ձեռք բերել,
- Աղջիկները նույնպես կերտել են իրենց աշխատանքային կարիերան, ոմանք տեղծել իրենց սեփական բիզնեսը և ոմանք՝ կառավարչի պաշտոնեն ձեռք բերել
- Աղջիկներից ունեցել ենք նաև, ովքեր կամավոր զորակոչվել են, և փառահեղ ծառայության շնորհիվ վաստակել են խիզախության և հայրենիքի պաշտպանության շքանշաններ
Արալեզ Սկաուտական Խմբի Ընդհանուր Խմբապետ - Վաշտապետ