Փողերախումբ
- Խմբագիր՝ Խմբագրական Խումբ
- Ամսաթիվ 12 Սեպտեմբերի, 2022

Արալեզ Հայաստանի սկաուտական փողերախմբի հիմնադիր՝ Սարօ Թաթյոսը, Հայաստանի առաջին սկաուտական փողերախումբ նվագախումբն է ստեղծել, որը կոչվում էր ՀԲԸՄ Հայաստանի Սկաոտւական Փողերախումբ, ուր 10-ից բարձր տարիքով երիտասարդներն անվճար ստանում են երաժշտական կրթություն և նրանց տրամադրվում է երաժշտական գործիքներ:
Փողերախումբն ելույթ է ունեցել Օպերայի դահլիճում և Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերում՝ մասնակցելով ազգային տոներին և մրցույթներին․․․
Փողերախմբին անդամակցել կարող են բոլոր թմբուկ և շեփոր նվագողները, նշենք, որ սկաուտական խմբի անդամ լինելը պարտադիր չէ։
Եթե շեփոր կամ թմբուկ չեք նվագում, բայց օժտված եք ռիթմի զգացողությամբ, ապա հոգ չէ՝ մենք ձեզ կսովորացնենք։
Փողերախմբին անդամակցելու պայմանները հետևյալն են․
- Ներկայություն բոլոր դասերին՝ 2 անհարգելի բացակայության դեպքում կվերանայվի խմբում հետագա անդամակցումը
- Մասնակցություն ելույթներին
- Պատասխանատվություն
- Խմբին լուրջ վերաբերվելու պատրաստակամություն
- Նորը սովորելու ձգտում
Խմբագրական խումբը զբաղվում է սկաուտական խմբի գործնեությունը լուսաբանելով, կառավարում է սկաուտական խմբի սոցիալական էջերը և հնարավորինս թափանցիկ դարձնում խմբի մասին տեղեկատվությունը՝ մշտապես պատմելով իր հետևողներին սկաուտական կյանքի և ծրագրերի մասին, արշավներին և միջոցառումներին ապահովում է առցանց ուղիղ միացումներ…
Կարող է նաև հավանեք

Անկախությունն ամենօրյա պատասխանատվություն է, որը պետք է պահենք մեր սրտում
21 Սեպտեմբերի, 2025

Ինքնավստահ | Ֆիզ. պատրաստ | Նպատակասլաց
15 Սեպտեմբերի, 2025

Սովորում ենք սեփական ֆինանսների կառավարում
6 Սեպտեմբերի, 2025