2016 թ. նոյեմբերի 5-ին հիմնվեց սկաուտական խմբի գրքերի ակումբը, որի նպատակն է քաջալերել երիտասարդությանը գիրք կարդալ և ունենալ ներդրում զարգացած սերունդ կերտելու մեջ, որն իրականացնում է կազմակերպելով տարբեր միջոցառումներ:
Տարիների ընթացքում գրքերի ակումբն եղավ միջոցառումների, երեկույթների կազմակերպիչ և մասնակից, համագործակցեց քաղաքում գործող գրադարանների հետ և մասնակից եղավ հավաքույթների:
Տպագրեց գրքեր, հավաքագրեց և թվայնացրեց 500-ից ավելի գրքեր` ստեղծելով առցանց անվճար գրադարան… Գրքերի ակումբը, հավատարիմ մնալով իր նպատակին, քաջալերում է ընթերցանություն ոչ միայն գրական երեկույթներով և միջոցառումներով, այլ նաև մրցույթներ կազմակերպելով…