Back

Տոհմաբանություն

Լուսանկար
ԱԲԿ
Genealogy Merit Badge
Կմեկնարկվի 2026թ.-ի առաջին ԱԲԿ Հանդիպման ժամանակ

Մենք՝ հայերս, բացառիկ ժողովուրդ ենք։ Մեր պատմությունը ձգվում է հազարամյակներով, և մենք հպարտ ենք, որ մեր ազգը աշխարհի հնագույններից է, որը դեռևս կանգուն է։ Այս մեծ պատմության մեջ, Դուք և Ձեր ընտանիքը ունեք Ձեր ուրույն, անկրկնելի տեղը։

Դասընթացի Նպատակը:

Այս դասընթացը կօգնի Ձեզ դառնալ Ձեր ընտանիքի անձնական պատմագիրը և գանձապահը։ Այն սովորեցնում է, որ Ձեր կյանքը չի սկսվում Ձեզանից, այլ կապված է հարյուրավոր նախնիների հետ, ովքեր դարեր շարունակ պահպանել են մեր ազգային ինքնությունը։ Հատկապես Հայոց Ցեղասպանության և համաշխարհային ցրվածության լույսի ներքո, Ձեր աշխատանքը կդառնա անգնահատելի ներդրում մեր ընտանեկան հիշողությունը կորստից պաշտպանելու գործում։

Ի՞նչ Կսովորեք Դուք:

Դասընթացը բաղկացած է 6 հիմնական դասերից, որոնք Ձեզ կուղղորդեն քայլ առ քայլ.

  • Հասկանալ տոհմաբանության հիմնական գաղափարները և տերմինները (Նախնի, Ժառանգ, Տոհմածառ)։

  • Սովորել գծապատկերներ կառուցելու և տվյալները համակարգելու հմտությունները։

  • Զարգացնել հարցազրույցի արվեստը՝ բացահայտելով հարազատների սրտառուչ պատմությունները։

  • Գտնել և Գնահատել ընտանեկան փաստաթղթերը, լուսանկարները և պաշտոնական գրառումները։

  • Կառուցել Ձեր սեփական Տոհմածառը, որը կկարողանաք թարմացնել ողջ կյանքի ընթացքում։

Ավարտելով դասընթացը և կատարելով առաջադրանքը՝ Դուք ոչ միայն կմիացնեք Ձեր ընտանիքի կտրված ճյուղերը, այլև կստանաք Տոհմածառ ԱԲԿ Կրծքանշանը՝ իբրև պատմության հանդեպ Ձեր հավատարմության խորհրդանիշ։

Գիտելիքի Տվյալներ

  • Ուսմ. պլան 6
  • Քննություն 0
  • Հասանելիություն Ընդմիշտ
  • Դժվարություն Սկսնակ
  • Լեզու Հայերեն
  • Սկաուտ 35
  • Գնահատումն Առցանց

Արալեզ Սկաուտական Խմբի Ընդհանուր Խմբապետ - Վաշտապետ

Թողնել մեկնաբանություն

error: Հեղինակայաին Իրավունքը պատկանում է ԱՐԱԼԵԶ ՀԿ-ին