
Սովորում ենք սեփական ֆինանսների կառավարում
Սկաուտական դաստիարակության հիմքում միշտ կա մի կարևոր գաղափար․ «Սկաուտը տնտեսող է»։ Սա պարզապես գեղեցիկ խոսք չէ, այլ կենսակերպ, որը մենք փորձում ենք փոխանցել երեխաներին հենց փոքր տարիքից։
Երբ ձեր երեխան սկսում է սովորել գումարի արժեքը և ճիշտ տնօրինումը, նա դառնում է ավելի ինքնաբավ և պատասխանատու։ Սա նաև մեծ օգնություն է ծնողների համար․ երեխան այլևս միայն ձեզ վրա չի հիմնվում իր սկաուտական ճանապարհորդությունների համար, այլև սովորում է փոքրիկ քայլերով հավաքել իր միջոցները։
Ինչպես է սա աշխատում
Այսօր մենք ունենք Սկաուտական առցանց դրամապանակ։ Յուրաքանչյուր սկաուտ կարող է համալրել իր դրամապանակը և օգտագործել այդ գումարը Բանակումի, Արշավի կամ այլ սկաուտական ծրագրերի համար։
Ամենակարևորը՝ երեխաները կարող են Scout.am-ի սեփական հաշվից տեսնել իրենց Դրամապանակի գործարքները։ Այսինքն՝ նրանք սովորում են հետևել իրենց եկամուտներին ու ծախսերին, հասկանալ, թե որտեղ է գնացել իրենց գումարը, և ճիշտ որոշումներ կայացնել ապագայում։ Միևնույն ժամանակ, ծնողը կարող է տեսնել այցելելով՝ My.Scout.am
Այս կերպ նրանք սովորում են․
- Ինքնաբավություն․ իրենց գումարներով կարող են մասնակցել սկաուտական միջոցառումներին։
- Ծնողների աջակցություն․ ոչ թե միայն խնդրել, այլև իրենք համալրել սկաուտական առցանց դրամապանակը։
- Առաջնահերթությունների սահմանում․ ընտրել, որ նույն գումարը ավելի լավ է խնայել և գնալ արշավի, քան ծախսել անառողջ սննդի կամ համակարգչային խաղերի վրա։
Ինչու է սա կարևոր
Երբ երեխաները փոքր տարիքից սովորում են գումարը խնայել ու հետևել իրենց ծախսերին, դա դառնում է կյանքի սովորություն։ Նրանք դառնում են ավելի կարգապահ, կազմակերպված և վստահ իրենց վրա։ Իսկ ծնողների համար սա նշանակում է, որ իրենց երեխաները ոչ միայն սկաուտական ճամբարում են սովորում արժեքներ, այլև առօրյայում։
Սկաուտը տնտեսող է – սա առաջին քայլն է դեպի պատասխանատու ապագա։
Ուշադրություն, Սկաուտական խմբի սկաուտական դրամապանակում ցանկացած գումարի համալրում համարվում է նվիրատվություն սկաուտական խմբին, ուր այդ գումարներն օգտագործվում են խմբի առօրյա գործունեությունը, ծրագրերը՝ արշավներ և բանակումներ իրականացնելու համար:
Հրապարակումն ընթերցվել է 5 անգամ: