Այս կիրակի՝ 25/09/2022-ին, սկաուտական խումբը մասնակցեց Մուսա լեռան հերոսամարտի 107-րդ ամյակին նվիրված միջոցառմանը:
Ամեն տարի, մեր ավագ սկաուտները հանձն են առնում Մուսա լեռան հարիսայի պատրաստման գործը: Նրանք շաբաթ օրվանից Մուսա լեռում էին,իսկ այսօր՝ Կիրակի նրանց միացան Արալեզի Երևանի սկաուտները:
Նրանք մասնակցեցին հարիսայի օրհնման արարողակարգին և օգնեցին հարիսան բաժանելուն:
Մուսա լեռան հերոսամարտի 107-րդ ամյակն այս տարի նշվեց միայն #հարիսայի պատրաստմամբ, օրհնումով և այն բաժանելով
Շնորհակալություն ենք հայտնում Հովնանյան ընտանիքին մեր խմբին աջակցելու՝ Սկաուտական խմբի ծրագրերը հովանավորելու, համար: