Back

Խմբագրական Խումբ

Արալեզում գործում է խմբագրական խումբ, ովքեր աշխատում են «Սկաուտ» Թերթի հրապարակման գործունեությամբ, ինչպես նաև սոց ցացների կառավարմամբ:

Խմբագրական խումբը զբաղվում է սկաուտական խմբի գործնեությունը լուսաբանելով, կառավարում է սկաուտական խմբի սոցիալական էջերը և հնարավորինս թափանցիկ դարձնում խմբի մասին տեղեկատվությունը՝ մշտապես պատմելով իր հետևողներին սկաուտական կյանքի և ծրագրերի մասին, արշավներին և միջոցառումներին ապահովում է առցանց ուղիղ միացումներ…
Խմբագրական խումբը հրատարակում է «Սկաուտ» ամսաթերթը, որի բոլոր գրողները և լուսանկարողներն երիտասարդներ են: Խումբը մեծ պատիվ ունեցավ, երբ «Սկաուտ» ամսագիրը միացավ Հայաստանի Ազգային գրադարանի արխիվի բազմահազարանոց ամսագրերին և թերթերին, որոնք արխիվային նյութերի մեջ իրենց ուրույն տեղը գտան:

Մեր «Սկաուտ» ամսաթերթի բոլոր հրատարակությունները կարող եք ընթերցել ինչպես Ազգային գրադարանում:

Բացի սկաուտական կյանքը լուսաբանելուց, խմբագրական խմբի անդամները մասնակցում են վիքիպեդիայում խմբագրելու շաբաթօրյա դասերին, որոնց ընթացքում խմբագրում և բարելավում են հոդվածներ վիքիպեդիայում:

Ինչպե՞ս է խմագրական խումբն այսպես արդյունավետ աշխատում:
– Ասեմ. մեր խումբն ամսական ամենաքիչը ունենում է 2 ընդհանուր ժողով, որի ժամանակ փնտրում և աշխատում ենք մեր սխալների վրա, նախագծում բարելավման ծրագրեր:

Ինչպե՞ս է ավելացնում գիտելիքները.
-Ժամանակ առ ժամանակ մասնակցելով տարբեր դասընթացների:

Ի՞նչ դասընթացներ ունենք մինչև աշուն.

  1. Սոցիալակ մեդիա և բլոգինգ
  2. Խմբագրում wordpress.com-ում
  3. Adobe Photoshop
  4. Adobe InDesign
  5. Լրագրություն
  6. Հաղորդավարություն
  7. Մայրենի լեզու
  8. Լուսանկարչության դասեր
  9. Խմբագրում wikipedia-ում և այլն:

Արալեզ Սկաուտական Խմբի Ընդհանուր Խմբապետ - Վաշտապետ

error: © ԱՐԱԼԵԶ ՀԿ