Այս կիրակի օրը՝ հունիսի 16-ին, գայլիկներ ու արծվիկներն այցելելու են
Լևոն Վարպետի քարանձավ-թանգարան, որը փորել և հայտնաբերել է Լևոն Առաքելյանը՝ Առինջ գյուղում: Գետնափոր թանգարանի խորությունը 21 մետր է: Քարանձավ-թանգարանն ունի 7 սենյակ, որոնք միացված են միջանցքներով ու աստիճաններով: Քարանձավի մակերեսը 280 քառակուսի մետր է. այն տարածվում է տան, բակի տակ:
Քարանձավում ջերմաստիճանը չի փոխվում. ամռանը և ձմռանը ջերմաստիճանը չի բարձրանում կամ իջնում․ կայուն ջերմաստիճանը 10 °C է: Վարպետ Լևոնի սկզբունքը ձեռքով, դանակներով և մուրճերով աշխատելն էր: Նրան չգայթակղեցին ժամանակակից սարքավորումները։
Շարժվելու ենք Արալեզ կենտրոնից՝ 11:00, վերադարձ՝ 17:00
Մասնակիցներն իրենց հետ ունենան արշավի 10 անհրաժեշտ պարագաները
Մուտք գործեք կայքում, գրանցվելու համար.
Մուտք գործել