«ԱՐԱԼԵԶ» Բարեգործական ՀԿ-ի Սկաուտական խումբը կազմակերպում է 10-օրյա անմոռանալի գիտառատ վրանային ճամբար Սևանում՝ Սկաուտական խմբի անդամների համար:
Անվնագության նկատառումներից ելնելով Սևանա լճի ջրի մուտքը փակ է լինելու և ոչ մի մասնակից մուտք չի գործելու լիճ։
Հուլիսի 01-ից՝ 10 -ը Սկաուտական խմբի բոլոր անդամները կարող են մասնակցել ճամբարին, որը տեղի կունենա գեղատեսիլ Սևանա լճում:
Լճափյա անտառային զով ու մաքուր միջավայր, ճամբարային լավ ընկերներներ, հագեցած առօրյա՝ նոր գիտելիքների ձեռքբերմամբ, մաքուր սնունդ, առողջ ապրելակերպ, գեղեցիկ տեսարաններ և քայլարշավներ:
Մեր խումբը 15 տարի շարունակ կազմակերպել և կազմակերպում է վրանային ճամբարներ ՀՀ-ի տարբեր մարզերում: Տարիների փորձառության շնորհիվ ապահովում է անվտանգ և բովանդակային ամառային ճամբար:
Մասնակցության արժեքը՝ 10 օրերի համար, 15.000 դրամ է, որն իր մեջ ներառում է ճամբարի տարածք, կեցություն, սնունդ, արշավներ, ժայռամագլցման դասեր, անտառում գոյատևելու և առաջին բուժօգնության գիտելիքներ՝ զուհագեռ անչափ հետաքրքիր ծրագրեր…
Գրանցումներ
Այս պահին չեք կարող գրանցվել ծրագրին (Գրանցումները չեն սկսել կամ ավարտվել են)