
Ուշադրություն
Ինչպես գիտեք, 
2008թ.-ից ի վեր` տարվա բոլոր եղանակներին, սկաուտներս կազմակերպում և իրականացնում ենք հատուկ ծրագրով ճամբարներ` բանակումներ: Մինչ այսօր իրականացրել ենք
50-ից ավել ճամբարներ։



Հաշվի առնելով, որ մանկատներում, առողջարաններում, սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսված կացարաններում բնակվող երեխաները չունեն ճամբարներին մասնակցելու հնարավորություն, սկաուտներով որոշեցինք, որ ամառային սկաուտական բանակում չանել բանակավայրում, այլ մեր «ճամբար»-ը գնա կարիքավոր երեխաների մոտ` ամառային մեր բանակումի համար նախատեսված բյուջեով տարբերվող ամառ կազմակերպել նրանց համար:


Կարող եք ծանոթանալ մեր նախորդ ճամբարներին սեղմելով այստեղ
Կարող եք օգնել մեզ, իրակացնել մեր երազանքը և ունենալ սեփական ճամբար, ուր երեխաները կարող են անվճար իսկական բանակումների մասնակցել նվիրելով ընդամենը 400 դրամ կամ ցանկացած այլ գումար
ԱՐԱԼԵԶ Հայաստանի Սկաուտական խմբի անդամների համար կազմակերպվում է հերթական ամառային բանակումը, որը տեղի է ունենալու հուլիսի 19-ից հուլիսի 27-ը
Սկաուտական խմբի անդամները պետք է գրանցվել ներքևի հայտումԽմբի անդամների գրանցվելու պայմաններն են՝Սկաուտներն ու Արենուշները պարտադիր պետք է հանդիսանան Առաջին կարգի սկաուտի կարգավիճակ
Առանց նախապես գրանցվելու ոչ մեկին չի թյուլատրվելու մասնակցել բանակումին:Գրանցման վերջնաժամկետն է հուլիսի 16/2024թ.
Սկաուտների և Արենուշների անհրաժեշտ պարագաների ցուցակը:
Գայլիկների և Արծվիկների անհրաժեշտ պարագաների ցուցակը: