Ինչպես ամեն տարի, այս տարի էլ #Մուսա լեռան #հարիսան վստահված է մեր սկաուտներին։
Արալեզի Երևանի Սկաուտական խումբը ամբողջ կազմով, մասնակցելու է Մուսա լեռան 109-րդ ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունենալու Կիրակի 22/09/2024-ին:
Շարժվելու ենք Արալեզ Կենտրոնից՝ ժամը 11:00-ին, իսկ վերադարձը մոտավոր ժամը 14:00-ին
Այստեղ կարող են գրանցվել միայն խմբի փոքրիկները՝ Կորյունները, Գայլիկներն ու Արծվիկները: Խմբի մեծերը միօրյա բանակումի են լինելու նույն վայրում շաբաթ օրվանից, և խմբի փոքրիկները միանալու են նրանց կիրակի օրը:
Խմբի բոոր անդամները պարտադիր պետք է լինեն ամբողջական համազգեստով
Մասնակցությունն անվճար է:
Մասնակցելու համար պարտադիր պետք է նախապես գրանցվել:
Անհրաժեշտ պարագաներ
Մուտք գործեք կայքում, գրանցվելու համար.