
Այս տարվա ամռան վերջին օրը, ԱՐԱԼԵԶի Սկաուտները կազմակերպում են յուրահատուկ միջոցառում, որտեղ ծնողները և սկաուտները միասին հնարավորություն կունենան անցկացնել անհոգ ու ուրախ օր՝ վայելելով ամառվա վերջին օրը:
Կարող եք մասնակցել այս ծրագրին՝ միասին խորոված պատրաստելով, միմյանց ընկերակցելով և լողավազանում հանգստանալով:
Ինչ է հարկավոր մասնակցելու համար:
Սկաուտական խումբն ապահովում է տրանսպորտը, սնունդը և հետաքրքիր խաղերը: Մյուս կողմից, ծնողներից ու սկաուտներից միայն մեկ բան ենք սպասում՝ ուրախ ու բարձր տրամադրություն:
Մասնակցելու համար ինչպես միշտ՝ նախապես գրանցվելը պարտադիր է
Շարժվելու ենք ԱՐԱԼԵԶի կենտրոնից ժամը 10:00-ին, Կիրակի, 31/08/2025թ., և վերադարձը նախատեսված է նույն օրը 19:00-ին:
Միացեք մեզ և վայելեք վերջին ամառային օրն սկաուտների հետ:
Որպես մեկ ամբողջություն՝ անցկացնում ենք մեր ամառը՝ լի ուրախությամբ ու լավ հիշողություններով:
Մուտք գործեք կայքում, գրանցվելու համար.
Մուտք գործել
Շտապիր և գրանցվիր, ընկերներդ արդեն գրանցվել են