
ԱՐԱԼԵԶ սկաուտական խումբը կազմակերպում է արշավ սկաուտների և արենուշների համար՝ դեպի Հատիս Լեռան գագաթ։ Վերելքը նվիրվում է մեր հերոս Արեգ Ադուրյանին։
Արշավը տեղի կունենա փետրվարի 5-ին, որին կարող են մասնակցել միայն սկաուտները։
Մասնակցության պայմաններ
- ՈՒնենալ արշավի 10 անհրաժեշտ պարագաները
- Ունենալ 1 շիշ ջուր և ուտելիք
- Կշարժվենք ԱՐԱԼԵԶ կենտրոնից՝ Մամիկոնյանց 58, փետրվարի 5-ին՝ ժ․10։00 իսկ վերադարձը՝ 19:00-ին
Ուշադրություն
- Չի թույլատրվում մասնակցել, եթե ունեք որևէ առողջական խնդիր
- Լինել պատրաստ քայլելու ցանկացած եղանակային պայմաններում
Հատիս (Հադիս, Շամիրամի լեռ), հրաբխային լեռնազանգված ՀՀ Կոտայքի մարզում, Կոտայքի սարավանդի հյուսիս-արևելքում։ Բարձրությունը՝ 2528 մ։ Կոնաձև է, լանջերը կտրտված են խոր ձորակներով։ Կան ժայռոտ ելուստներ։ Կազմված է պալեոգենի լավաներից ու պեռլիտներից։ Հարավային ստորոտից սկիզբ են առնում Քառասունակն աղբյուրները։
Գրանցումներ
ԱՐԱԼԵԶ Սկաուտական խմբի անդամ ե՞ք, ապա խնդրում ենք Մուտք գործել
Log in if you already have an account with us.