Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, սկաուտական խմբի հետ մասնակցելու ենք Ավիամոդելային 4-րդ փառատոնին, որի շրջանակներում առաջին անգամ տեղի կունենա Թռչող սարքերի դպրոցականների առաջնությունը՝ 5″ FPV դրոնների կառավարման ուղղությամբ։
Երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալու ավիամոդելավորմանը և FPV դրոններին, հետևելու մրցույթին և բացահայտելու թռչող սարքերի ու ժամանակակից տեխնոլոգիաների հետաքրքիր աշխարհը։ Մեզ սպասվում է նոր գիտելիքներով, հետաքրքիր տպավորություններով և նոր բացահայտումներով լի օր։
Մասնակցության արժեքը՝ 2,500 դրամ։ 🚁✨
Մուտք գործեք կայքում, գրանցվելու համար.
