
ՈՄԱ Անապատում
Սկաուտները սովորեցին գոյատևելու հնարքները չորային և անապատային պայմաններում
🌵 Գոյատևելու գիտելիքներ՝ ցանկացած պայմաններում ☀️
Թեև մեր սկաուտները դեռ իրականում անապատում չեն եղել, սակայն նրանք հունիսի 7-ին ձեռք բերեցին կարևոր գիտելիքներ, որոնք կարող են օգտակար լինել ոչ միայն ծայրահեղ իրավիճակներում, այլև առօրյայում։ Գոյատևելու հմտությունները, հատկապես խիստ պայմաններում, կարևոր են յուրաքանչյուրի համար՝ անկախ նրանից՝ երբևէ կհայտնվե՞ն արդյոք նման վայրում, թե ոչ։
Այս անգամ մեր սկաուտներն ուսումնասիրեցին, թե ինչպես պաշտպանվել կիզիչ արևից, ինչպիսի հագուստ ընտրել խիստ շոգ եղանակին, ինչպես խուսափել ջրազրկումից և ինչ ձևերով կարելի է կողմնորոշվել անծանոթ վայրում, երբ շուրջը միայն ավազ է կամ չոր տարածքներ։ Նրանք իմացան նաև, թե ինչ կարևոր դեր ունի ջուրը մարդու օրգանիզմի համար և ինչպիսի նշաններ են վկայում ջրազրկման մասին։
Այս թեմաները ոչ միայն կենսական նշանակություն ունեն, այլ նաև զարգացնում են երեխաների վերլուծական մտածողությունը, ինքնավստահությունը և արագ կողմնորոշվելու կարողությունը։ Թեև բոլորս ցանկանում ենք, որ այս հմտությունները երբևէ պետք չլինի գործնականում, մենք՝ սկաուտներս, միշտ նախընտրում ենք պատրաստ լինել կյանքի ամենատարբեր իրավիճակներին։
Շաբաթ օրերին սկաուտները ստանում են արտադպրոցական բազմակողմանի կրթություն՝ ԱԲԿ, որը նրանց համար ոչ միայն ուսուցողական է, այլև շատ հետաքրքիր և արկածներով լի։ Նրանք յուրացնում են տարբեր ոլորտների գիտելիքներ՝ սկսած բնապահպանությունից, անվտանգությունից և առաջին օգնությունից, մինչև արշավային և գոյատևման հմտություններ։ Սրանք այն կարևոր հմտություններն են, որոնք սկաուտներին դարձնում են պատրաստակամ, պատասխանատու և հոգատար հասարակության անդամներ։
Նոր գիտելիքը նրանց դարձնում է ավելի ինքնավստահ և ուժեղ։
Սկաուտ լինելը նշանակում է զարգանալ, բացահայտել աշխարհը և միշտ պատրաստ լինել օգնության հասնելու՝ ինչպես ինքն իրեն, այնպես էլ շրջապատին։
Հրապարակումն ընթերցվել է 5 անգամ:
Tag:Scout, Scouting, Scouts, հայ սկաուտ, սկաուտ