Մագելի քարանձավ կամ Մագելանի քարանձավ, կարստային քարանձավ Հայաստանում, Վայոց ձորի Ուփի ձորում, Նորավանքի ձոր տանող ճանապարհի 2-րդ կմ-ին[2]։ Մագել անունից բացի հայտնի է Մագիլ անունով։ Կոչվել է որսորդ Մագելան Առաքելյանի անունով, որը 1946 թվականին որսին հետևելով գտել է քարանձավը[3]։ Հայաստանի ամենամեծ քարանձավներից է։ Ամբողջական երկարությունը է 1365 մ է։ Ունի բազմաթիվ ճյուղեր, որոնք ուսումնասիրված։
Առանձնահատկություններ
- Քարանձավի մի քանի կետերում ստալակտիտների և ստալագմիտների կուտակումներ կան։
- Մագելի քարանձավը նեոլիթի ժամանակաշրջանում բնակեցված է եղել, ինչը հաստատում են այնտեղ գտնված արջի ոսկորները, քարե գործիքներն ու այլ առարկաներ։
- Խորության պատճառով քարանձավում մշտապես ջերմաստիճանը 8-9°С է։
- Քարանձավի մուտքն այնաքան նեղ է, որ մեկ մարդ հազիվ է մտնում։
- Մագելի քարանձավում ապրում են չղջիկների ութ տեսակ, որոնցից վեցը գրանցված են Հայաստանի կարմիր գրքում։ 2005 թվականին քարանձավում գտել են 600 առանձնյակից կազմված Արաքսյան գիշերաչղջիկների (լատին․՝ Myotis araxenus) մայրական գաղութ[4] Որսորդ Մագիլի պատմությունները մի ամբողջական ժողովածուի մեջ է ներկայացնում Նորիկ Առաքելյանը[5]՝ տպագրված 2014 թվականին։