ՄԱՉԱՆԵՆՑ ՏՈՒՆ-ը սոցիալական ձեռնարկություն է, որը գործում է Էջմիածին քաղաքում 2010 թվականից:
Սոցիալական ձեռներեցության աշխատանքների արդյունքում Էջմիածնում գործող «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունում բացվել են մշակութային օջախներ` Արվեստաց դպրոց, թատրոն, մանկական պատկերասրահ և այլն:
Ընկերությունը կազմակերպում է հյուրընկալություններ, վարպետության դասեր զբոսաշրջիկների համար, տարածքում գործում է նաև Արտ հյուրանոց և Հյուրատուն, որտեղ հյուրերը կարող են իրենց անմոռանալի հանգիստն անցկացնել՝ ընտրելով թեմատիկ սենյակներից որևիցե մեկը, ինչպես նաև տեսնել հայկական կենցաղավարման բազում իրեր հնագիտական և ազգակրական թանգարաններում:
Այստեղ դուք կարող եք համտեսել հայկական ավանդական խոհանոցի բազմազան ճաշատեսակներ ու կերակուրներ, մասնակցել տոլմայի, լավաշի, ավանդական գաթայի, հալվայի, թթվի, սուջուխի վարպետության դասերի:
Կարող եք սովորել հայկական ավանդական կերակուրների պատրաստման եղանակներ, ականատես լինել ավանդական եղանակով գինու պատրաստման արարողությանը:
Իսկ կավագործության, նկարչության, կարպետագործության, գորգագործության, բատիկայի, թատրոնի և տարազի վարպետության դասերը էլ ավելի հետաքրքիր կդարձնեն Ձեր հանգիստը:
2019 թվականի հունիսին Մաչանենց տանը բացվեց «Հին օրերի երգը» սոցիալական ռեստորանը, որտեղ աշխատում և մատուցում են 63 տարեկան և բարձր անձիք, իսկ ռեստորանը կահավորված է մեր տատիկների տունը հիշեցնող ոճով։