
Գեղարոտի ջրվեժ։ Բնության հուշարձանը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած գյուղից 11 կմ հյուսիս-արևմուտք։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։
Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։
Արագածի լանջին՝ ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա՝ Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա է այս հիասքանչ ջրվեժը։
Գտնվում է Արագածոտնի մարզի Արագած գյուղից մոտ 12 կմ հեռավորության վրա։ Ձմռանը սառչում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը գահավիժում են մոտ 17 մետր բարձրությունից։
Շատ նման է Թռչկան ջրվեժին։
Մեկնարկը սկսվում է Արագած գյուղից արշավելով մոտ 15կմ և բարձրանալով 1100մ: Համարվում է ցածր-միջին դժվարությամբ արշավ: