Հաջորդ հարձակմանը մնաց՝

Սկաուտներ, պատրաստվեք’ 

Պետք է հետախուզության ենթարկել մեր Scout.am կայքը, որտեղ հակառակորդը մեր հրապարակված նյութերում տեղադրել է հատուկ կոդեր, պետք է հայտանբերել և լրացնել ներքևում: Կոդերը կարող են գտնվել նորություններ բաժնում հրապարակված նյութերում:

Սիրելի Սկաուտներ,
եթե երբևէ նայել եք «Փիթր Փեն» պիեսը, ապա կհիշեք, թե ինչպես էր ծովահենների կապիտանը միշտ իր հոգեվարքի ելույթը կազմում, քանի որ վախենում էր, որ հնարավոր է, երբ վրա հասնի մահը, նա ժամանակ չունենա ասելու իր սրտի խոսքը:
Մոտավորապես նույնն է ինձ հետ, և այսպիսով, թեև ես այս պահին մահամերձ չեմ, բայց մի օր մահանալու եմ, ըստ որի էլ ուզում եմ ձեզ հրաժեշտի խոսք ուղարկել:
Հիշեք, որ սա վերջին անգամն է, որ դուք երբևէ կլսեք ինձանից, այնպես որ մտածեք:
Ես շատ երջանիկ կյանք եմ ունեցել, և ես ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը նույնպես նույնքան երջանիկ կյանք ունենա: Ես հավատում եմ, որ Աստված մեզ ստեղծեց այս ուրախ աշխարհում, որպեսզի երջանիկ լինենք և վայելենք կյանքը:
Երջանկությունը չի գալիս հարուստ լինելուց, ոչ կարիերայում հաջողակ լինելուց և ոչ էլ ինքնահավանությունից:
Մեկ քայլ դեպի երջանկությունն այն է, որ ձեզ պահեք առողջ և ուժեղ մինչ դեռ պատանի եք, որ լինեք օգտակար և վայելեք կյանքը, երբ դառնաք հասուն: Բնության ուսումնասիրությունը ցույց կտա, թե ինչքան գեղեցիկ և հիասքանչ բաներ է ստեղծել Աստված աշխարհում, որ վայելեք:
Գոհ եղեք ձեր ունեցվածքից, և լիարժեք օգտվեք դրանից, միշտ նայեք լուսավոր կողմին, ոչ թե խավարին: Բայց իսկական երջանկության ճանապարհն ուրիշներին երջանկություն պարգևելն է: Փորձեք հեռանալ այս կյանքից թողնելով աշխարհը մի փոքր ավելի լավը, քան տեսել եք, և երբ ձեր մահանլու հերթը հասնի, կարողանաք երջանիկ մահանալ՝ իմանալով, որ ձեր կյանքի թանկարժեք ժամանակը զուր չեք վատնել, այլ արել եք լավագույնը:
Միշտ Պատրաստ եղեք այսպես երջանիկ ապրելու և երջանիկ մահանալու, միշտ հավատարիմ մնացեք Սկաուտական երդմանը նույնիսկ այն ժամանակ, երբ մեծացել եք և այլևս պատանի չեք, այլ հասուն, և Աստված կօգնի դա անել:
Քո ընկերը՝
Բեյդն Փաուլ

Ունեք՝

Մուտք գործեք կայքում, խաղին հետախուզության մասնակցելու համար.
error: Հեղինակայաին Իրավունքը պատկանում է ԱՐԱԼԵԶ ՀԿ-ին