Ի՞նչպես է գործում սկաուտական խմբի աստիճանավորումները
Շատ կարևոր է հասկանալ յուրաքանչյուր աշխատատեղի որոշումների կայացման հիերարխիան, որից է կախված Ձեր առաջնորդության առաջացումն ու կայանումը
Օրինակ՝ Սկաուտական խմբում գործում է աստիճանավոր ղեկավարություն, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր աստիճանավոր պատասխանատու ունի իր սահմանված պարտականություններն ու իրավասությունները:
Գերագույն Վարչություն
- Անդամները: Սկաուտական խմբի ամենաբարձր մարմինը՝ Գերագույն Վարչական մարմինն է, որի անդամներն են մասնաճյուղերը սկաուտապետները:
- Գլխավոր Պարտականությունները: Սահանել յուրաքանչյուր մասնաճյուղի տարվա բյուջեն, մշակել տարվա մեծ ծրագրերը, սահմանել սկաուտական խմբի գործունեությունը և տեսլականը, և նշանակել մասնաճյուղի խմբապետական անձնակազմը:
- Ղեկավարը: Վարչական մարմինը ունի գերագույն հրամանատար, որի կոչումը կախված է ընդհանուր մասնաճյուղերի անդամների թվաքանակից, (օրինակ: Հարյուր անդամների դեպքում՝ Վաշտապետ)
- Ում է ենթարկվում: Ենթարկվում է «Արալեզ» ՀԿ-ի վարչական կազմին:
- Ո՞վ է նշանակում: «Արալեզ» ՀԿ-ի վարչության կազմը:
- Ղեկավարության ժամկետ: Անժամկետ, փոխարինվում է Արալեզի վարչության կազմի հրամանով:
Մասնաճյուղ
- Անդամները: Կազմված է տվյալ մասնաճյուղի խմբապետական կազմից:
- Գլխավոր Պարտականությունները: Կազմել և իրականացնել մասնաճյուղի սկաուտական խմբերի առօրյա ծրագրերը, կազմակերպել ծրագրեր և միջոցառումներ
- Ղեկավարը: Մասնաճյուղի ընդհանուր խմբապետը, որի կոչումը կախված է մասնաճյուղի անդամների թվաքանակից, (օրինակ: Հարյուր անդամների դեպքում՝ Վաշտապետ)
- Ում է ենթարկվում: Ենթարկվում է Սկաուտական խմբի Գերագույն Վարչական մարմնին
- Ո՞վ է նշանակում: Սկաուտական խմբի Գերագույն Վարչական մարմնի ղեկավարը
- Ղեկավարության ժամկետ: Անժամկետ, փոխարինվում է Արալեզի վարչության կազմի հրամանով:
Խմբապետական Կազմ
- Անդամները: Տվյալ մասնճյուղի գործող խմբերի խմբապետներից
- Գլխավոր Պարտականությունները: Իիրականացնել խմբի առօրյա ծրագրերը, կազմակերպել ծրագրեր և միջոցառումներ
- Կազմի Հիերարխիան: Ընդհանուր Խմբապետ, Խմբապետ
- Աստիճանավորում: Յուրաքանչյուր Խմբապետ մասնակցելով որակավորման դասերի կարողանում է բարձրացնել աստիճանավորումը, այդպիսով ամենաբարձր աստիճանավորում ունեցող խմբապետը հանդիսանում է ընդհանուր խմբի փոխ խմբապետ
- Ղեկավարը: Մասնաճյուղի ընդհանուր խմբապետը
- Ում է ենթարկվում: Ենթարկվում է մասնաճյուղի ընդհանուր խմբապետին
- Ո՞վ է նշանակում: Մասնաճյուղի ընդհանուր խմբապետը
- Ղեկավարության ժամկետ: Անժամկետ, փոխարինվում է մասնաճյուղի ընդհանուր խմբապետի կամ գերագույն վարչական կազմի հրամանով:
Առաջնորդական Կազմ
- Անդամները: Սկաուտական խմբի առաջնորդական դասընթացների մասնակցած 16+ երիտասարդներ
- Գլխավոր Պարտականությունները: Ապահովել խմբի ակտիվությունը, կիրակնօրյա հավաքների և ճամբարների ծրագրերը:
- Կազմի Հիերարխիան: Առաջնորդ, Փոխառաջնորդ, Օքնական
- Աստիճանավորում: Յուրաքանչյուր առաջնորդ մասնակցելով որակավորման դասերի կարողանում է բարձրացնել աստիճանավորումը, այդպիսով ամենաբարձր աստիճանավորում ունեցող առաջնորդը հանդիսանում է խմբի փոխ խմբապետ
- Ղեկավարը: Սկաուտական խմբի խմբապետը (Օրինակ՝ Սկաուտների (12-17տ.) տղաների առաջնորդների ղեկավարը տվյալ խմբի խմբապետն է)
- Ում է ենթարկվում: Ենթարկվում է տվյալ խմբի խմբապետին
- Ո՞վ է նշանակում: Խմբապետը
- Ղեկավարության ժամկետ: Անժամկետ, փոխարինվում է մասնաճյուղի ընդհանուր խմբապետի կամ խմբապետի հրամանով:
Սկաուտական խմբեր
Սկաուտական խմբերը բաժանվում են տարիքային և սեռային խմբերի:
- Կորյուն: 4 — 7 տ. (Տղա և Աղջիկ) երեխաները
- Գայլիկ: 8 — 12 տ. Տղաները
- Արծվիկ: 8 — 12 տ. Աղջիկները
- Սկաուտ: 13 — 17 տ. Տղաները
- Արենուշ: 13 — 17 տ. Աղջիկները
- Երեց: 18+ Տղաները
- Քարավել: 18+ Աղջիկները
- Արծիվներ: 18+ Հատուկ նշանակությամբ սկաուտական խմբի տղաներն ու աղջիկները
Պատասխանատուների բացակայության դեպքում, ամենամեծ տարիքով ներկա անդամը կհանդիսանա խմբի պատասխանատուի ժամանակավոր պաշտոնակատարը