
ԱՐԱԼԵԶ Հայաստանի Սկաուտական խումբը կազմակերպում է հերթական բանակումը:
Այս բանակումի ընթացքում, սկաուտները տիրապետելու են Ողջ Մնալու Արվեստի գործնական տարբերակը, հաջողությամբ ավարտելու դեպքում, ստանալու են ՈՄԱ Գործնական քննությունը:
Բանակումի ընթացքում սկաուտներն ու արենուշները գիշերելու են անտառային պայմաններում, որտեղ յուրաքանչյուր սկաուտ պետք է պատրաստի իր սեփական ապաստարանը, սնունդը, հացը, և խարույկը:
Անվտանգության նկատարումներից ելնելով, այն սկաուտը, որի ապաստանը պատրաստ չի լինում գիշերելու է հատուկ ապահով տարածքում, այդպիսով գործնական քննությունից կտրվելով:
Բանակումի վայրը՝ Լերմոնդովո
- Բանակումի մեկնարկ՝ 28/03/2025թ.-ին ժամը 16:00-ին ԱՐԱԼԵԶ Կենտրոնից
- Վերադարձ՝ 30/03/2025թ.-ին ժամը 20:00-ին
- Գրանցման վեջրնաժամկետն է՝ 20-03-2025
Մասնակցության համար, սկաուտները պարտադիր պետք է նախապես գրանցվել և ունենան ներքևում նշված անհրաժեշտ պարագաները:
Ուշադրություն: Ուսապարկից բացի որևե այլ պայուսակ չի թյուլատրվում: Յուրաքանչյուրի երեխայի թյուլատրվում է ունենալ միայն մեկ ուսապարկ, որի մեջ պետք է տեղադրվի բոլոր անհրաժեշտ պարագաները: Ավելորդ պայուսակ ունենալու կամ սովորական պայուսակով (ոչ ուսապարկ) ունենալու դեպքում այդ պայուսակը չի թյուլատրվելու տանել բանակավայր:
Յուրաքանչյուր սկաուտ պետք է ունենա նաև համապատասխան իրեր անտառում գոյատևելու համար, օրինակ՝ մետաղից աման որի մեջ պատրաստելու իր սեփական սնունդը, և կամ այլ իրեր, կախված իր մտածած ապաստանը պատրաստելու համար:
Անհրաժեշտ պարագաներ
Մուտք գործեք կայքում, գրանցվելու համար.