ԱՐԱԼԵԶ Երևանի սկաուտական խումբը կազմակերպում է միօրյա բանակում գայլիկների և արծվիկների համար՝ ԱՐԱԼԵԶ կենտրոնում։
Սկաուտական խմբի վարչական անձնակազմը պատրաստում է հաճելի հայտագրերով, գիտառատ հագեցած բանակում, որի ընթացքում գայլիկներն ու արծվիկները կանցկացնեն ոչ միայն ուրախ ժամանց, այլև հատուկ խաղերի միջոցով նրանց մոտ կզարգանա թիմակառուցումը, մտքի և մարմնի ճկունությունը։ Բանակումի ընթացքում ձեռք կբերեն նոր գիտելիքի բեյջ։
Բանակումը տեղի կունենա շաբաթ և կիրակի օրերի՝ հոկտեմբերի 15-16։ Հավաքվում ենք կենտրոնում՝
շաբաթ օրը ժ․15։00-ին։
Մասնակցության համար հարկավոր է ունենալ 10 անհրաժեշտ պարագաները և պարտադիր նախօրոք գրանցվել։
Մասնակցության արժեքն է 2000 ՀՀ դրամ, որի մեջ մտնում է հագեցածառօրյան և սնունդը։ Գրանցման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 13-ը։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 060-701-702
Վճարումը կատարել ԱՐԱԼԵԶ կենտրոնում՝ Մամիկոնյանց 58, ժ․14։00-19։00
Գրանցումներ
Այս պահին չեք կարող գրանցվել ծրագրին (Գրանցումները չեն սկսել կամ ավարտվել են)