2008թ.-ից, Արալեզի սկաուտական խումբը պատրաստում է առաջնորդներ, իսկ այս տարվա առաջին առաջնորդական սեմինարը` համաձայն մեր ավանդույթի, մեկնարկվելու է Հունվարին:
Յուրաքանչյուր անձ կարող է մասնակցել և մեր խմբի մշակած և փորձված ծրագրի շնորհիվ, դառնալ առաջնորդներ:
Սեմինարը տեղի է ունենալու Արալեզ կենտրոնում 2025թ.-ի հունվարի 10-ից 12-ը:
Տարիների ընթացքում մեր սկաուտական խումբը պատրաստել է 1200-ից ավել առաջնորդներ, ովքեր սկաուտական և քաղաքացիական կյանքում ստանձնել են բազմաթիվ ղեկավար պաշտոններ և ոմանք էլ ստեղծել են սեփական բիզնեսները: Ամենակարևորը, որ մեր խմբի առաջնորդ տղաները, զինված ուժերում պարտադիր ծառայության ընթացքում բոլորը զորացրվել են` մինիմում Սերժանտի կոչումով, շնորհակալագրերով և պատվոգրերով:
Այսպիսով, մեր խմբի առաջնորդության հատուկ մշակված ծրագիրը փորձված է, և արդյունքները շոշափելի:
Առաջնորդական սեմինարին՝ դասընթացքին կարող են միանալ սկաուտական խմբի անդամները, իսկ անհատների դեպքում, սկաուտական խմբին միանալը պարտադիր է, ելնելով այն հանգամանքից, որ առաջնորդական հմտությունների ձեռքբերումը սկաուտական խումբն իրականացնում է մեկ տարի գործնական վարժությունների շնորհիվ:
Առաջնորդական տեսական դասընթացի օրերն են՝
- 10/01/2025 (Ուրբաթ) ժամը 16:00-ից 19:00
- 11/01/2025 (Շաբաթ) ժամը 10:00-ից 18:00 (Սնունդը տրամադրվելու է սկաուտական խմբի կողմից)
- 12/01/2025 (Կիրակի) ժամը 11:00-ից 18:00 (Սնունդը տրամադրվելու է սկաուտական խմբի կողմից)
Մուտք գործեք կայքում, գրանցվելու համար.
Մուտք գործել