ԱՐԱԼԵԶ սկաուտական խումբը կազմակերպում է ճանաչողական արշավ դեպի Օշականի միջնադարյան կամուրջ։
Վահան Ամատունի իշխանն իր ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի դին Էջմիածնից տեղափոխում է Օշական, որտեղ էլ նրա աճյունը հանձնվում է հողին։ Երեք տարի անց՝ 442-443 թթ., գերեզմանի վրա կառուցում են եկեղեցի-դամբարանը, որը 1875-1879 թթ. վերածվում է եկեղեցու։ Գյուղի շրջակայքում է գտնվում մ.թ.ա. 7-5-րդ դարերում կառուցված Օշականի բերդ-ամրոցի ավերակները։
Արշավի ընթացքում մասնակիցները ծանոթանալով Օշականի պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններին կհասնեն Օշականի միջնադարյան կամուրջ։
Մասնակցության պայմաններ
- Մասնակցության արժեքն է 2000 ՀՀ Դրամ՝ Արալեզ Սկաուտական խմբի անդամների համար, այլոց՝ 3000 ՀՀ Դրամ
- Ունենալ 1 շիշ ջուր և սնունդ
- Հանդիպում ենք Արալեզ կենտրոնում՝ Մամիկոնյանց 58, մարտի 4-ին՝ ժ․10։00
Ուշադրություն
- Չի թույլատրվում մասնակցել, եթե ունեք որևէ առողջական խնդիր
- Լինել պատրաստ քայլելու ցանկացած եղանակային պայմաններում
- ՈՒնենալ արշավի 10 անհրաժեշտ պարագաները
https://scout.am/posts/18391
Գրանցումներ
Այս պահին չեք կարող գրանցվել ծրագրին (Գրանցումները չեն սկսել կամ ավարտվել են)