Մենք՝ սկաուտներս, ամեն տարի ամփոփում ենք մեր գործունեությունը ամենալուսավոր նախաձեռնությամբ՝ «Նվիրիր Հույս» ծրագրով։ Սա մեր գեղեցիկ ավանդույթներից է, որի միջոցով փորձում ենք հազարավոր երեխաների սրտերում վառ պահել ամանորյա հրաշքի հավատն ու երազանքների իրականացման հույսը։
Ծրագիրն իր գագաթնակետին է հասնում դեկտեմբերի 31-ին. այցելում ենք հիվանդանոցներ և «ՍԱԹԵՆԻԿ» բարեգործական ՀԿ-ի «ՆԱՐԵԿ» ծերանոց՝ տոնական տրամադրություն և լավատեսություն փոխանցելու բոլորին։
Ինչպե՞ս աջակցել. Դարձե՛ք մեր բարի գործի մի մասնիկը՝ այցելելով ARALEZ.org/projects/GiftHope
Տեղեկություն սկաուտների համար. ԱՐԱԼԵԶ սկաուտական խումբը բարձր է գնահատում կամավորական աշխատանքը, ուստի այս տարի ծրագրի կազմակերպումը վստահված է հենց սկաուտներին։ Մասնակցելով աշխատանքներին՝ դուք ձեռք կբերեք 5 կամավորական ժամ։
Մասնակցության կանոններ.
- Նախնական գրանցումը պարտադիր է։
- Պարտադիր ներկայություն բոլոր կազմակերպչական փուլերին։
- Մասնակցություն՝ բացառապես Թիվ 3 լրիվ համազգեստով և առաջադիմության տետրով։
- Կարևոր է: Ներկայանալ միայն լավ ինքնազգացողությամբ և բժշկական դիմակով։
Մուտք գործեք կայքում, գրանցվելու համար.
