Սկաուտներս ամեն տարի, տարին ամփոփում ենք ամենաբարի ծրագրով` Նվիրիր Հույսով, որը սկաուտներիս ավանդական գեղեցիկ ծրագրերից է, որի շրջանակներում հազարավոր երեխաների նվիրում ենք հույս, որ ամանորյա հրաշք կա ու մի օր մեր երազանքը կկատարվի:
«Նվիրիր Հույս» ծրագիրն եզրափակում ենք դեկտեմբերի 31-ին` հիվանդանոցներ այցելելով, ուր Ձմեռ պապն իր օգնական սկաուտների հետ բաժանում է խաղալիքներ և ուրախացնում երեխաներին` նվիրելով հույս, որ ամեն բան շատ լավ է լինելու:
Կարող եք աջակցել սկաուտական խմբի բարեգործական ծրագրերին այցելելով՝ ARALEZ.org/projects/GiftHope
ԱՐԱԼԵԶ Սկաուտական խումբը կարևորելով իր անդամների կամավորական աշխատանքները, այս տարվա «Նվիրիր Հույս» ծրագրի կազմակերպչական աշխատանքները վստահում է սկաուտներին, ովքեր մասնակցելով աշխատանքներին, կուտակելու են կամավորական ժամ:
Մասնակցության պայմանները․
- Նախապես գրանցվել ծրագրին
- Ներկա լինել բոլոր կազմակերպչական աշխատանքներին
- Ներկայանալ ամբողջական համազգեստով՝ Թիվ 3
- Ներկայանալ սկաուտական առաջադիմության տետրով
Ուշադրություն:
- Մասնակցելով ծրագրին, սկաուտները կուտակելու են 5 կամավորական ժամ
- Տեղերը սահմանափակ են
- ներկայանալ լրիվ առողջ և բժշկական դիմակով
Մուտք գործեք կայքում, գրանցվելու համար.
Մուտք գործել
