
«ԱՐԱԼԵԶ» Սկաուտական խումբ տարիներ շարունակ մասնակցել և կազմակերպել է «Ծաղկահավաք» ծրագիրը, որին այս տարին նույնպես մասնակցելու է:
Բոլոր սկաուտները ովքեր մասնակցելու են ծրագրին կարող են միանալ մեզ
- Սույն թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 10:00-18:00
- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ և մոմ պատրաստելու համար:
Ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում:
Նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով, կրկին օգտագործելու առաքելությունը:
Այս տարի նույնպես, ականատես կլինեք խմբի կողմից իրականացվող վերամշակման գործընթացին (կարող է չեղարկվել եղանակային վատ պայմանների պատճառով):
Գրանցումներ
Այս պահին չեք կարող գրանցվել ծրագրին (Գրանցումները չեն սկսել կամ ավարտվել են)