Սկաուտական խմբի անդամների մասնակցությունը ծրագրին պարտադիր է ամբողջական ձմեռային համազգեստով:
Բոլոր սկաուտական խմբի անդամները պետք է հավաքվեն Իսրայելյան 3 հասցեում ժամը 16:30-ին ամբողջական համազգեստով: Ծրագիրն ավարտվում է ժամը 19:30-ին: Բոլոր մասնակիցները կուտակելու են 3 ժամ կամավորություն:
Խնդրում ենք նաև տեղեկացնել ձեր ծնողներին, որ նրանք նույնպես մասնակցեն միջոցառմանը: Ծնողները կարող են ժամանել ժամը 17:00-ին:
«Սուպեր Հերոսը» գիրքը նախատեսված է քաղցկեղ ունեցող երեխաների համար՝ տրամադրվում է անվճար:
ԱՐԱԼԵԶ ՀԿ-ն սիրով հրավիրում է բոլորին «Սուպեր Հերոսը» գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա սույն թվականի մայիսի 19-ին ժ. 17:00 Իսրայելյան 3 հասցեում՝ Լուսէ Հիմնադրամում:
Երեխանին հույս և մարտական տրամադրություն տալու նպատակով, ԱՐԱԼԵԶը՝ Awesome Foundation-ի աջակցությամբ, հրապարակել է «Սուպեր Հերոսը» գիրքը, որի միջոցով քաղցկեղ ունեցող երեխան ծանոթանում է բուժման փուլերին, որով հավանական է, որ նա անցնելու է․ հոգեբանական կապ ստեղծելով գրքի հերոսի հետ, գիտակցելու է, որ այդ հերոսը հենց ինքն է, և նա էլ հերոսի պես հաղթահարելու է այդ չար հիվանդությանը …
Գիրքը տրամադրվում է ամբողջովին անվճար.
Ծրագրին ծանոթանալու և աջակցելու համար սեղմեք այստեղ
Սիրով սպասում ենք բոլորին
Մուտք գործեք կայքում, գրանցվելու համար.