ԱՐԱԼԵԶ Արշավների ակումբը կազմակերպում է արշավ դեպի Ազատի ջրամբար՝ Գառնու տաճարից։
Արշավը տեղի կունենա կիրակի օրը՝ 15/10/2023թ.-ին,
Մասնակցությունը՝ անվճար
Շարժվելու ենք Արալեզ Կենտրոնից ժամը 09:00-ին (Ուշանալու դեպքում կզրկվեք մասնակցելուց հաջորդ արշավից)
Բոլոր մասնակիցները պետք է նախապես գրանցվեն արշավին և ունենան 10 անհրաժեշտ պարագաները արշավի համար, որոնց կարող եք ծանոթանալ ներքևում
Ծանոթացեք Ազատի ջրամաբարի մասին:
Ազատի ջրամբար` գտնվում է Արարատի մարզում, ծովի մակարդակից 1050 մետր բարձրության վրա: Այն կառուցվել է Լանջազատ գյուղի մոտ, Ազատ գետի միջին հոսանքում: Ջրամբարը օգտագործվում է Արարատյան դաշտի ոռոգման համար: Այնտեղ զարգացած է ոռոգելի հողագործությունը: Ազատի ջրամբարը շահագործման է հանձնվել 1976 թվականից: Ընդհանուր ծավալը կազմում է 70 միլիոն խորանարդ մետր:
Ջրամբարի տարածքը շատ գեղեցիկ է: Երկինքն ու ամպերն արտացոլվում են ջրի մեջ և, կախված օրվա ժամից, յուրահատուկ տեսք են հաղորդում ջրամբարին: Ջրամբարի շուրջ վեր են խոյանում Երանոսի լեռները:
Ուղևորություն դեպի Ազատի կիրճ
Ազատի ջրամբարը և կիրճը հարմար և հետաքրքիր ուղղություն են հեծանվարշավների համար: Եթե փորձառու հեծանվորդ եք, ապա հաստատ կվայելեք ճամփորդության այս տարբերակը: Ձեզ սպասում են խոչընդոտներով լի արահետներ, հետաքրքիր ու բազմազան երթուղի և գեղեցիկ տեսարաններ:
Այս տարածքում կարող եք իրականացնել նաև կարճատև և թեթև արշավներ՝ այցելել հայտնի Գեղարդի վանքը, Գառնու հեթանոսական տաճարը, այնուհետև իջնել Ազատի կիրճ և սեփական աչքերով տեսնել «Քարերի սիմֆոնիան»:
Մեկ այլ հիանալի տարբերակ կարող է լինել սապբորդինգը, որն այժմ մեծ տարածում է գտնում Հայաստանում: Սապբորդինգով զբաղվելու համար ուղևորվեք Ազատի ջրամբար: Այս ջրամբարը շատ հարմար և գեղեցիկ տարբերակ է այս սպորտաձևի համար:
Ազատի ջրամբար գնալիս պատրաստ եղեք ձեզ սպասող եղանակային պայմաններին: Քանի որ ջրամբարը գրեթե զերծ է բուսականությունից և ծառերից, շոգ եղանակին արևից թագնվելու տեղ չի լինի: Ուստի, այնտեղ գնալիս ձեզ հետ վերցրեք վրան: Մի մոռացեք նաև արևապաշտպանիչ միջոցների մասին: Ջրամբարի տարացքում խմելու ջրի աղբյուրներ նույնպես չկան, այնպես որ անպայման ձեզ հետ ունեցեք բավարար քանակությամբ ջուր: Եթե ցանկանում եք ժամանակ անցկացնել ջրամբարի մոտ, արեք դա ափից հեռու, քանի որ ափին մոտ հողը փափուկ և ցեխոտ է, նույնիսկ չոր եղանակին: Եվ, իհարկե, մի աղտոտեք ջրամբարի տարացքը:
Աղբյուր՝ ArmGeo.am
Գրանցումներ
Այս պահին չեք կարող գրանցվել ծրագրին (Գրանցումները չեն սկսել կամ ավարտվել են)