
ԱՐԱԼԵԶ Հայաստանի Սկաուտական խումբը կազմակերպում է հերթական երկօրյա արշավը:
Այս արշավի ընթացքում, սկաուտները տիրապետելու են Ողջ Մնալու Արվեստի գործնական տարբերակը, գիշերելու անտառում ապաստառաններում, և երկու օրվա ընթացքում, քայլելու մոտ 30 կմ և բարձրանալու են 2 լեռան գագաթ՝ Ապակեգար և Դիմա Լեռ:
Արշավի ընթացքում սկաուտներն ու արենուշները գիշերելու են անտառային պայմաններում, որտեղ յուրաքանչյուր սկաուտ պետք է պատրաստի իր սեփական ապաստարանը, սնունդը, հացը, և խարույկը:
Անվտանգության նկատարումներից ելնելով, այս ծրագրին կարող են մասնակցել, ովքեր հանդիսանում են ԱԲԿ՝ Արտադպրոցական Բազմակողմանի Կրթական ծրագրի անդամ, ուր հաջողությամբ հանձնել են ՈՄԱ Անտառային քննությունը:
Արշավի վայրը՝ Տավուշ
- Մեկնարկ՝ 25/10/2025թ.-ին ժամը 09:00-ին ԱՐԱԼԵԶ Կենտրոնից
- Վերադարձ՝ 26/10/2025թ.-ին ժամը 18:00-ին
- Գրանցման վեջրնաժամկետն է՝ 20-10-2025
Մասնակցության համար, սկաուտները պարտադիր պետք է նախապես գրանցվել և ունենան ներքևում նշված անհրաժեշտ պարագաները:
Ուշադրություն: Ուսապարկից բացի որևե այլ պայուսակ չի թյուլատրվում: Յուրաքանչյուրի երեխայի թյուլատրվում է ունենալ միայն մեկ ուսապարկ, որի մեջ պետք է տեղադրվի բոլոր անհրաժեշտ պարագաները: Ավելորդ պայուսակ ունենալու կամ սովորական պայուսակով (ոչ ուսապարկ) ունենալու դեպքում այդ պայուսակը չի թյուլատրվելու տանել արշավին:
Յուրաքանչյուր սկաուտ պետք է ունենա նաև համապատասխան իրեր անտառում գոյատևելու համար, օրինակ՝ մետաղից աման որի մեջ պատրաստելու իր սեփական սնունդը, և կամ այլ իրեր, կախված իր մտածած ապաստանը պատրաստելու համար:
Անհրաժեշտ պարագաներ
Մուտք գործեք կայքում, գրանցվելու համար.