օգոստոսի 23-ին Գայլիկների և արծվիկների հետ կազմակերպում ենք մեկօրյա հետաքրքիր և արկածային այց դեպի Գյումրի։ Մեկնելու ենք Երևանից առավոտյան 09:00-ին արագընթաց գնացքով, իսկ վերադարձը Գյումրիից նախատեսված է 19:40-ին, Երևան կժամանենք 21:50-ին։ Օրվա ընթացքում երեխաները կբացահայտեն Հին Գյումրին, կայցելեն Վարդանանց հրապարակ, Սև բերդ և Մայր Հայաստան, կմասնակցեն «Գյումրիի հետախույզներ» սկաուտական թիմային խաղին ու տարբեր հետաքրքիր առաջադրանքների։ Նախատեսված է նաև միասնական ճաշ, քաղցր ընդմիջում, զվարճանք և ազատ ժամանակ։ Մեզ սպասվում է գիտելիքներով, թիմային խաղերով, նոր բացահայտումներով և ուրախ պահերով լի օր։ Մասնակցության արժեքը՝ 10,000 դրամ։
Մուտք գործեք կայքում, գրանցվելու համար.
