Preaload Image
Back

Ամառային Բանակում 2022

Հուլիսի 1-ից մեկնարկվեց Արալեզի ամենամյա ամառային ճամբարը:

          Այս տարի Արալեզի ճամբարը տեղի ունեցավ Սևանում, որտեղ մասնակիցները կարողացան վայելել Սևանի մաքուր օդն ու նոր հետագրքիր տեղանքը:

          Ճամբարի ծրագիրը շատ հագեցած էր, որը տեղի ունեցավ չորս փուլերով, որտեղ յուրաքանչյուր փուլի մասնակցեցին 50-ից ավելի երեխաներ, ընդհանուր 200-ից ավել մասնակիցներով։ Այս գիտառատ ճամբարում մասնակիցները ձեռք բերեցին հետևյալները․

  • Ճամբարի առաջին օրը մեկնարկվեց դաշտային պայմաններում Առաջին Բուժ օգնության դասերով և գործնական վարժություններով, որի ընթացքում մասնակիցները սովորեցին անհրաժեշտ գիտելիքներ, որոնց շնորհիվ կկարողանան իրենց և այլ մարդկանց կյանքը փրկել աղետալի պայմաններում՝ Երկրաշարժ և Պատերազմ: 
  • Քանի որ Ճամբարի հիմնական նպատակն է մասնակիցներին տալ այնպիսի գիտելիքներ, որոնց շնորհիվ նրանք կկարողանան գոյատևել անծանոթ վայրում և ողջ մնալ դժվար պայմաններում, ապա երկրորդ օրը նրանք  սովորեցին կապեր և հանգույցներ, որոնց միջոցով կկարողանան բնության գրկում՝ օգտվելով միայն բնական նյութերից, պատրաստել ապաստարաններ, պաշտպանիչ և գոյատևման կառույցներ
  • Երրորդ օրը շատ ավելի հետաքրքիր էր ճամբարականների համար՝ առավոտը սկսեցին հետախուզական նշաններով՝ ձեռք բերելով այդ նշաններով միմյանց հետ գաղտնի հաղորդակցվելու հմտություններ, որից հետո բոլորով մեկնեցինք լեռնագնացության արշավի, որը սովորական արշավ չէր, քանի որ ճանապարհին սովորեցինք ինչպես կողմնորոշվել տեղանքում՝ կարողանալով գտնել և հասնել ապահով վայր, ինչպես տեղափոխել վիրավորներին լեռներով, և վտանգի դեպքում ինչպիսի քայլեր են անհրաժեշտ կիրառել։
  • Չորրորդ օրն՝ առավոտ շուտ, ճամբարականները մեկնեցին ժայռագնացության, որտեղ սովորեցին ժայռամագլցման հմտություններ՝ անհրաժեշտ կապերը և անվնագության կանոնները, ինչպես նաև բարձրանալ ժայռ և իջնել ազատ անկումով՝ թռիչքով արագ իջնել այդ ժայռից։ Օրվա ավարտին՝ բոլոր մասնակիցները  հաղթահարած իրենց վախերը, հաջողությամբ կատարեցին բոլոր առաջադրանքները։
  • Բոլորն անհամբեր սպասում էին հինգերորդ օրվան, «Ողջ Մնալու» մասնագետները ճամբարականներին սովորեցրեցին տարբեր հնարքներ և գիտելիքներ, որոնց միջոցով նրանք  կկարողանան բնության մեջ երկար ժամանակ գոյատևել, յուրաքանչյուր իրավիճակում ճիշտ քայլեր ձեռնարկել և հասնել ապահով վայր, բոլոր հնարավոր և անհնար իրավիճակները քննարկվեցին, ինչպես նաև, ռազմական գործողությունների դեպքում։ Այժմ վստահ ենք, որ մեր ճամբարականները ամեն ինչի պատրաստ են․․․
  • Վեցերրորդ օր։ Ճամբարում հնչեց տագնապ, և բոլորս պետք է լքեինք ճամբարն ու հասնել ապահով վայր, ուր պետք է իրագործ էինք մեր ողջ ճամբարի ընթացքում ձեռք բերած գիտելիքները։ Բոլոր ջոկատները համախմբվեցին և գիշերեցին՝ մեր իսկ կողմից պատրաստված, ապաստարաններում, և հաջորդ օրը՝ հաղթահարելով մեր առջև դրված առաջադրանքը, բոլորով վերադարձանք ճամբար։

          Ճամբարի յուրաքանչյուր օր այնքան հարուստ էր ծրագրերով և գիտելիքներով, ինչպես վերևում ընդգծեցինք հիմնական ծրագրերը, որոշ բացթողումներով՝ օրինակ, չենք շեշտում, որ յուրաքանչյուր օր խարույկի շուրջ էինք հավաքվում և հայրենասիրական երգերով  խիզախությամբ լցվելով ավարտում օրը, և այլ ծրագրեր:

          Ճամբարի ավարտին բոլոր մասնակիցները ստացան վկայականներ, որոնք հավաստիացնում են այն գիտելիքները, որոնք մասնակիցները ձեռք են բերել և հաջողությամբ հաղթահարել համապատասխան առաջադրանքները։

Արալեզ Ճամբար

ԱՐԱԼԵԶ Ճամբար, 15 տարի ճամբարների կազմակերպում ՀՀ-ում Մեր առօրյա ծրագրերին և իրադարձություններին կարող եք ծանոթանալ մեր ճամբարի պաշտոնական ՖԲ-ի էջում սեղմելով այստեղ։

ԱՐԱԼԵԶ Բարեգործական ՀԿ-ի Նախագահի ուղերձը․

          Սիրելի՛ ճամբարականներ, 15 տարի ՀՀ-ում հայորդիների համար կազմակերպել եմ ճամբարներ, և այս տարի նույնպես, մեծ սիրով իրականացրեցինք այն, ցանկանում եմ նշել, որ այս Ճամբարը՝ ինչպես մեր Արալեզի բոլոր ծրագրերը, իրականացնում ենք կամավորական հիմունքներով, և այս տարի նույնպես մեր սկաուտական խմբի ղեկավարները փայլուն և հոգատար աշխատանքով կարողացան մասնակիցներին պարգևել անմոռանալի և գիտառատ ճամբար:

          Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնց շնորհիվ իրականցվեց այս ճամբարը՝ հատկապես մեր սկաուտական խմբի խմբապետական կազմին, ովքեր հավատարիմ մնալով իրենց սկաուտական երդմանը, դրսևորցին իսկական սկաուտական ոգին և Արին:

          Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր սկաուտական խմբի հովանավորին՝ Հովնանյան Ընտանիքի հիմնադրամին, որի շնորհիվ կարողանում ենք ՀՀ-ում ողջ պահել անառակ և իսկական սկաուտության առաքինությունը։

Հարգանքով՝

Սարօ Թաթյոս

ԱՐԱԼԵԶ ՀԿ-ի Հիմնադիր Նախագահ

ԱՐԱԼԵԶ Սկաուտական խումբ

error: Հեղինակայաին Իրավունքը պատկանում է ԱՐԱԼԵԶ ՀԿ-ին