Preaload Image
Back

Երեց Քարավել

Արալեզի Հայաստանի սկաուտական խմբի Երեցները սկաուտական խմբի 16 տարեկան և բարձր անդամներն են:

Երեցները սկաուտական խմբում կազմակերպում և մասնակցում են Հայաստանում բարձր մակարդակի բարեգործական ծրագրեր, որոնցից են՝ Ապրիլ 24-ի ծաղկահավաքը, բարեգործական այցելությունները՝ մանկատներ, ծերանոցներ և այլն․․․

Ի՞նչ է Սկաուտությունը և որո՞նք են դրա նպատակները․

  • Սկաուտությունը մանկապատանեկան, ոչ քաղաքական երկսեռ շարժում է։
  • Սկաուտության նպատակն է պատանուն տալ ֆիզիկական առողջ դաստիարակություն և ստար հանդիսանալ ազգի բարոյական և իմացական բարձրացմանը: Սովորեցնել պատանուն լինել չարքաշ և արի, նաև հավատարիմ իր կրոնին՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ջանասեր նրա պատվիրանների կատարման մեջ:

Սկաուտությունը զարգացնում է պարտականության և պատասխանատվության գիտակցությունը, համագործակցության և փոխադարձ օգնության ոգին, պատրաստում օրինապահ, կարգապահ, հայրենասեր և ազգասեր քաղաքացիներ: Այս բոլորի իրագործման համար կիրառվում են խաղեր, հայտագրեր, արշավներ, դասախոսություններ, հանդիպումներ և մրցումներ:

 

Ի՞նչպես միանալ խմբին

Խմբին միանալու համար կարող եք այցելել Արալեզ Կենտրոն և գրանցվեք խմբում

 

Ի’նչ արժի խմբում գրանցվելը և ծրագրերը:

  • Սկաուտական խումբ հաճախելու համար հարկավոր է վճարել անդամավճար՝  9000 ՀՀ Դրամ յուրաքանչյուր ամիս որ երեխան կհաճախի
  • Երեցների և Քարավելների համար կազմակերպվում է այցելություններ որոնց համար հիմնականում ոչ մի հավելյալ վճար չի պահանջվում
Հաճախակի տրվող հարցերի համար սեղմել այստեղ

ԱՐԱԼԵԶ Սկաուտական խումբ

error: Հեղինակայաին Իրավունքը պատկանում է ԱՐԱԼԵԶ ՀԿ-ին